Elite care

cancel preloader

Ֆիտոթերապիա

Image

Ֆիտոտակառ

Մայրին մշտադալար, կեչիների դասին պատկանող փշատերև ծառ է: Ներկայումս աշխարհում մայրու անտառներ շատ քիչ են մնացել: Այնտեղ, որտեղ մայրու անտառներ են, մթնոլորտը մշտապես հագեցած է թթվածնով, օգտակար ֆիտոցիդներով և իոններով:

Ֆիտոցիդները ունեն հակամիկրոբային հատկություն, և այդ պատճառով ՍՊԱ-սրահների համար նախատեսված ֆիտոտակառները պատրաստվում են հենց մայրու փայտից: Նրանում բուժական պրոցեդուրան ուղեկցվում է հակավիրուսային, հակամանրեային և քրտնաբեր ազդեցությամբ:

Պրոցեդուրայի ընթացքը.
1. Նախապատրաստում. Հաճախորդը տեղավորվում է բուժիչ մայրու փայտից պատրաստված տակառի մեջ (գլուխը մնում է դրսում):
2. Գոլորշիացում. Տակառի մեջ մատուցվում է օգտակար խոտաբույսերով հագեցած տաք գոլորշի:
3. Տևողությունը. Սեանսը տևում է 15-20 րոպե, որի ընթացքում օրգանիզմն ակտիվ քրտնում է և մաքրվում տոքսիններից:
4. Հանգիստ. Պրոցեդուրայից հետո խորհուրդ է տրվում 10-15 րոպե հանգստանալ և ըմպել բուժիչ թեյ:

Բուժական ազդեցությունը.
Այն կանգնեցնում է բորբոքային պրոցեսները, ամրացնում օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները, խթանում արյան շրջանառությունը, նպաստում ճարպաթելերի տրոհմանը և օգնում է ազատվել խրոնիկ հոգնածությունից: Ֆիտոտակառը շատ արդյունավետ է սիրտ-անոթային, հոդային, մաշկային և նյարդային համակարգերի հիվանդությունների բուժման համար:

Արժեքը.
1 սեանս - 5000 դրամ