Մեզոթերապիա
Մեզոթերապիան ներարկումային երիտասարդացման մեթոդ է, որի նպատակն է անհրաժեշտ կետերում մաշկը սնուցել օգտակար վիտամիններով, հանքային նյութերով, ամինոթթուներով, նուկլեինաթթուներով։ Երիտասարդացնող ծրագրերի շրջանակում՝ մեզոթերապիայի ժամանակ, մաշկի մեջ ներարկում ենք հատուկ ընտրված մեզոկոկտեյլներ․ հատկապես ընտրվում են այն նյութերի կոկտեյլները, որոնք անհրաժեշտ են տվյալ այցելուի համար։ Առավելություններն են՝ ցավի բացակայություն, տարիքային սահմանափակումների բացակայություն, բարձր համատեղելիություն այլ էսթետիկ միջամտությունների հետ, կարճ վերականգնողական շրջան։ Ցուցումներն են՝ մաշկի չորություն, մաշկի տոնայնության կորուստ, լայնացած ծակոտիներով յուղոտ մաշկ, տարիքային և միմիկային գծերի առկայություն, աչքերի տակի մուգ շրջանակներ, աչքերի տակ ճարպագնդերի առկայություն։ Միջամտությունը կատարվում է ցավազրկող քսուքի օգնությամբ։ Մեկ այցի տևողությունն է 60 րոպե։ Տեսանելի և երկարաժամկետ արդյունքի համար խորհուրդ է տրվում 4-8 այցելություն՝ 7-10 օրը մեկ անգամ։ Իր բարենպաստ ազդեցության շնորհիվ մեզոթերապիան լայն տարածում է գտել նաև տրիխոլոգիայում՝ մազարմատների ամրացման և մազաթափության կանխարգելման մեջ։