Եղունգների մաքրում
Գոյություն ունեն եղունգների մաքրման 5-ից ավելի տեսակներ: Elite Care գեղեցկության սրահում կիրառվում են ստորև ներկայացված տեսակները: Դասական կամ թաց տեսակը հիմնված է կտրող գործիքներով ձեռքի մատների կուտիկուլայի հեռացման վրա, նախորոք այն թրջելով: Սա խորհուրդ է տրվում կուտիկուլայի գերաճի կամ եղունգներին սերտաճած լինելու դեպքում: Ապարատային կամ չոր մաքրման ժամանակ չի օգտագործվում կտրող գործիքներ: Կուտիկուլան հեռացվում է բացառապես ապարատով: Բացի այդ մշակվում է մատների կոշտացած մասերը: Այս տեսակը խորհուրդ է տրվում հատկապես շաքարային դիաբետով տառապողներին, քանի որ ավելի անվտանգ է: Կոմբինացված մաքրումը իրենից ներկայացնում է մատնահարդարում կտրող գործիքների և ապարատի օգնությամբ, որը կիրառվում է ավելի բարդ կուտիկուլայի և կուշտուկների առկայության դեպքում: Եվրոպական մաքրման ժամանակ կուտիկուլան չի հեռացվում, այլ հետ է հրվում հատուկ փայտիկով և ռեմուվների օգնությամբ: