Elite care

cancel preloader

Կոսմետոլոգիա

Image

Դեմքի խնամք

Elite Care գեղեցկության սրահում մեր այցելուները հնարավորություն կունենան օգտվելու դեմքի խնամքի ժամանակակից մեթոդներից և լուծելու մաշկի հետ կապված ամենատարբեր խնդիրներ՝ սկսած մաշկի անբավարար խոնավությունից մինչև տարիքային կնճիռներ: Ամենատարծված խնդիրներից է դեմքի չոր մաշկը, որը շատ զգայուն է շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ: Այն ճիշտ ու ամենօրյա խնամքի ավելի շատ կարիք ունի, քանի որ չոր մաշկը պատճառ է դառնում ժամանակից շուտ կնճիռների առաջացման: Դեմքի խնամքը «Նախեւառաջ, պետք է սկսել պիլինգից՝ մաշկի մակերեւույթից մեռած բջիջների հեռացումից, ինչը սովորաբար մաշկին չոր տեսք է տալիս։ Ապա պետք է մաշկը խոնավեցնել հատուկ քսուկների կամ սփրեյների օգնությամբ, որից հետո կարելի է մաշկին դիմակներ դնել: Մեր մոտ կիրառվում են իզրայելական Christina ֆիրմայի պրոֆեսիոնալ և տնային խնամքի միջոցներ:

Image

Դեմքի մերսում

Դեմքի կոսմետիկ մերսումը պահպանում է նրա մկանային համակարգը ձգված վիճակում, լավացնում է մաշկի գույնը, վերացնում նրա մեռած վերնահյուսվածքները, ուժեղացնում է արյան շրջանառությունը և նպաստում, որպեսզի թթվածինը ներթափանցելով ենթամաշկային մազանոթներ, այնտեղից դուրս բերի ածխաթթու գազը, դրանով իսկ թարմացնելով բջջիջները: Գոյություն ունի դեմքի դասական, վակումային, լիմֆոդրենաժային, կետային, ուլտրաձայնային, մոդելավորող և պլաստիկ մերսումներ: Դրանցից յուրաքանչյուրի կիրառումը կախված է կոնկրետ մարդու վիճակից և հանգամանքից: Չնայած դրանց տարբերություններին, այդ բոլոր տեսակները լուծում են մեկ ընդհանուր խնդիր՝ մաշկի երիտասարդացում և օրգանիզմի տոնուսի բարձրացում: Elite Care գեղեցկության սրահում կիրառվում է միայն դեմքի մերսման դասական մեթոդը, որը մաշկի թարմացման ամենատարածված եղանակն է: Խորհուրդ ենք տալիս օգտվելու այս ծառայությունից հատկապես այն բանից հետո, երբ դիմահարդարը ինչ-ինչ պրոցեդուրաներ է կատարել և աշխատել է դեմքի վրա: Մասնագետները խորհուրդ են տալիս հաճախակի կատարել դեմքի 3-5 րոպեանոց դեմքի մերսումներ կնճիռների հարթեցման և վերացման համար: Ցանկալի է նաև այն համատեղել դեմքի դիմակի հետ:

Image

Պարանոցի մերսում

Գոյություն ունի պարանոցի կետային և կոսմետիկ մերսում: Կետային մերսման համար պահանջվում է մարդու անատոմիայի խորը իմացություն, քանի որ ազդելով պարանոցի ակտիվ կետերի վրա կարելի է կարգավորել օրգանիզմի մի շարք օրգանների ֆունկցիաները: Օրինակ կարելի է վերացնել օրգանիզմի լարվածությունը կամ գլխացավը: Մեզ մոտ՝ Elite Care գեղեցկության սրահում կատարվում է պարանոցի միայն կոսմետիկ մերսում: Ընդհանրապես կնոջ տարիքը մատնում են ոչ միայն դեմքն ու ձեռքերը այլ նաև պարանոցը: ԻՆչպես ծառի կոճղին, այնպես էլ պարանոցի վրա կարող են հայտնվել, այսպես կոչված, տարիների օղակներ: Հետևաբար պարանոցի ճիշտ կոսմետիկ մերսումը միտված է այդ խնդրի լուծմանը: Սակայն պետք է նշել, որ պարանոցի շրջանի մերսումը կարելի է շատ քիչ գեղեցկության սրահների վստահել: Բանն այն է, որ այդ հատվածում է գտնվում վահանաձև գեղձը, որը ինչպես հայտնի է շատ նուրբ օրգան է: Նրա վրա ճնշում գործադրել չի թույլատրվում, քանի որ ցանկացած ճնշում այդ գեղձի վրա նշանակում է նրա չափից ավել ակտիվացում: Հետևաբար անգրագետ մոտեցումը կարող է օրգանիզմին օգուտ բերելու փոխարեն մեծ վնաս պատճառել:

Image

Գլխի մերսում

Եթե դուք արագ հոգնում եք, նյարդային եք, տառապում եք գլխացավերից և Ձեր մազերը դանդաղ են աճում, ապա գլխի մերսումը այն է, ինչը կազատի ձեզ բոլոր այդ պրոբլեմներից: Գլխի ճիշտ մերսումը դրական է ազդում ամբողջ օրգանիզմի վրա: Առաջին հերթին այն խթանում է արյան շրջանառությունը, որը թթվածին է մատակարարում գլխուղեղի բջիջներին և մազարմատներին, սնուցելով դրանք, ինչի արդյունքում մազերն ամրանում են և առողջանում: Բացի այդ գլխի մերսումը կարգավորում է քունը, լավացնում հիշողությունը, հանում է նյարդային լարվածությունը, ակտիվացնում իմունային համակարգը, ավելացնում աշխատունակությունը, կարգավորում արտերիալ ճնշումը, լավացնում տեսողությունն ու իջեցնում աչքի ճնշումը: Ճիշտ մերսման դեպքում ձեռքի շարժումները պետք է համուղղված լինեն արյան և ավիշի հոսքին, ինչպես նաև համընկնեն մազերի աճի ուղղությանը: Եվ նշենք, որ գլխի մերսման ժամանակ ակտիվանում է գլխամաշկի ճարպագեղձերը: Հետևաբար, որպեսզի մերսումից հետո մազերը ճարպոտ չմնան, խորհուրդ է տրվում նրանից մեկ ժամ անց մազերը լվանալ: Իսկ թե ինչու մեկ ժամ, ապա նշենք որ մերսումից հետո այդ գեղձերը մոտ 1 ժամ դեռ ճարպ են արտադրում: Գլխի մերսման համար կան որոշ հակացուցումներ. դրանք են մաշկի սնկային հիվանդությունները, գլխի վնասվածքները, բարձր ճնշումը, էկզեման և թարախային բորբոքումները:

Image

Ռելաքս մերսում

Մերսումը ժողովրդական բժշկության մեջ առաջացել է շատ վաղուց և համարվում է մի շարք հիվանդությունների պրոֆիլակտիկայի և բուժման միջոց: Դասական կամ ռելաքս մերսումը ունի բազմաթիվ դրական ազդեցութուններ օրգանիզմի վրա, մասնավորապես՝ մկանային լարվածության կտրուկ թուլացում և նյարդային համակարգի կարգավորում : Այն հրաշալի միջոց է սթրեսից ազատվելու համար: Elite Care գեղեցկության սրահի մասնագետները մերսման միջոցով կօգնեն ձեզ նաև մեղմելու հոդացավերը:

Image

Հակացելյուլիտային մերսում

Ժամանակակից պատկերացմամբ ցելյուլիտը ենթամաշկային ճարպային մանրաթելերի կառուցվածքային փոփոխություններն են որովայնի և գոտկատեղի շրջանում: Սովորաբար այն համարվում է կանանց տարիքային պրոբլեմ, որը բազմաթիվ անհարմարություններ ու առողջական խնդիրներ է առաջացնում: Հակացելյուլիտային մերսումը համարվում է ցելյուլիտի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ, քանի որ այն խթանում է արյան միկրոշրջանառությունը: Նշենք, որ մերսման տևողությունը Elite Care գեղեցկության սրահում մոտավորապես կազմում է 30-40 րոպե, բացարձակապես անցավ է և անվնաս:

Image

Ականջի օղակալում

Ականջի օղակալումը /պիրսինգը/ գալիս է շատ հին ժամանակներից, ինչի մասին են վկայում մումիաների ուսումնասիրությունները: Ականջօղեր կրել են շումերները, հին եգիպտացիները և էլի շատ ու շատ հին ժողովուրդներ: Այսօր էլ այն լայն տարածում ունի և դժվար է պատկերացնել կանանց առանց ականջօղերի:ականջի օղակալում Ընդհանրապես օղակալումը կատարվում է ականջի տարբեր մասերում, բայց մեզ մոտ՝ Elite Care գեղեցկության սրահում կատարվում է միայն նկարում նշված հատվածներում: Նշենք նաև, որ մենք առաջարկում ենք Studex ֆիրմայի ականջօղերի լայն ընտրանի:

Image

Բիոէպիլյացիա

Անցանկալի մազերի հեռացման բիոէպիլյացիայի մեթոդը կիրառվում էր դեռևս եգիպտական թագուհի Նե‎ֆերտիտիի ժամանակներից: Հին եգիպտացիները ամբոջ մարմինը ծածկում էին հատուկ քսուկով, որը չորանալուց հետո մազերի հետ միասին պոկում էին մազերի աճին հակառակ ուղղությամբ: Այժմ բիոէպիլյացիան կատարվում է մեղրամոմով: Չնայած նրան, որ բիոէպիլյացիան ցավոտ պրոցեդուրա է, այն շատ քիչ ժամանակ է պահանջում ի տարբերություն մյուս մեթոդների, պարզ է և գրեթե հակացուցումներ չունի: Այնուամենայնիվ պրոցեդուրան պահանջում է բավականին մեծ հմտություն, այլապես մաշկի վրա կապտուկներ կառաջանան: Elite Care գեղեցկության սրահում մազահեռացման պրոցեդուրան կատարվում է պրոֆեսիոնալ ոսկերով, որոնք թույլ են տալիս կատարելու ապահով բիոէպիլյացիա նույնիսկ մաշկի այնպիսի նուրբ հատվածներում՝ ինչպիսին թևատակերն են: Այս մեթոդի պարբերաբար կիրառումը բերում է նրան, որ վնասվում է մազի հենքը և մազերը կամաց–կամաց վերանում են:

Image

Պարաֆինոթերապիա

Պարաֆինոթերապիան մաշկի համար շատ օգտակար պրոցեդուրա է: Այն լուծում է մի շարք մաշկային խնդիրներ: Նրա ազդեցությունը զգացվում է հենց առաջիկա րոպեներին: Պրոցեդուրայի էությունը կայանում է նրանում, որ մաշկի որևէ հատված պատվում է տաքացված պարաֆինով, ինչը նպաստում է նրա հարթեցմանը և ձգմանը: Այն հանգստացնում և խոնավացնում է մաշկը, վերականգնում էպիդերմիսը, վերացնում տոքսինները, խթանում է արյան շրջանառությունը: Պարաֆինոթերապիայում չեն օգտագործվում կոսմետիկ ներկեր: Մեզ մոտ՝ Elite Care գեղեցկության սրահում կիրառվում է միայն դեմքի և ձեռքերի պարաֆինոթերապիա: