Ֆիտոտակառ
Մայրին մշտադալար, կեչիների դասին պատկանող փշատերև ծառ է: Ներկայումս աշխարհում մայրու անտառներ շատ քիչ են մնացել: Այնտեղ, որտեղ մայրու անտառներ են, մթնոլորտը մշտապես հագեցած է թթվածնով, օգտակար ֆիտոցիդներով և իոններով: Մայրու անտառները ողջ աշխարհում համարվում են հանգստի լավագույն գոտիները: Ֆիտոցիդները ունեն հակամիկրոբային հատկություն և մայրու անտառներում գործնականում օդը կարելի է համարել ստերիլ, քանի որ մանրեների քանակը մոտ երեք անգամ պակաս է բժշկագիտությամբ սահմանված նորմայից: Դա է պատճառը, որ մայրին աճեցվում է այգիներում ոչ միայն դեկորացիայի համար, այլ նաև օդի սանիտարական մաքրման համար: Նույն այդ պատճառով ՍՊԱ-սրահների համար նախատեսված ֆիտոտակառները պատրաստվում են մայրու փայտից: Նրանում բուժական պրոցեդուրան ուղեկցվում է հակավիրուսային, հակամանրեային և քրտնաբեր ազդեցությամբ: Այն կանգնեցնում է բորբոքային պրոցեսները, ամրացնում օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները, խթանում արյան շրջանառությունն ու քրտնարտադրությունը, նպաստում ճարպաթելերի տրոհմանը, փոքր վերքերի վերականգմանը, շնչառության և ինքնազգացողության լավացմանը, արագացնում նյութափոխանակությունը և նորմալացնում նյարդային համակարգը: Ֆիտոտակառը շատ արդյունավետ միջոց է սիրտ-անոթային, հոդային, մաշկային, նյարդային, իմունային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների բուժման համար: Այն հիանալի միջոց է ազատվելու խրոնիկ հոգնածությունից: Եվ վերջում նշենք, որ այն գրեթե չունի հակացուցումներ: