Elite care

cancel preloader

Վարսահարդարում

Image

Ֆեն

Ֆենի միջոցով հնարավոր է ցանկացած կտրվածքին հաղորդել թարմ և նոր տեսք: Չնայած նրան, որ մեր ժամանակներում բոլորը շտապում են և ձգտում պարզության, այնուամենայնիվ տնային պայմաններում գործնականում հնարավոր չէ ստանալ այնպիս արդյունք ինչպիսին որ կարելի է ստանալ գեղեցկության սրահում: Դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ մեր ոճաբանները ֆենի ժամանակ օգտագործում են ամենատարբեր միջոցներ՝ սպրեյներ, մուս, ոսկեր, ֆիկսատոր, կոնդիցիոններ, կրեմներ, մազի տալկեր և այլն: Եվ երկրորդ՝ օգտագործում են զանազան տեխնիկական միջոցներ՝ ֆեն, դիֆուզոր, արդուկ, գոֆրե, բիգուդիներ և այլն. Նրանց միջոցով, օրինակ, հնարավոր է մազերը դարձնել իդեալական ուղիղ, հարթ և փայլուն կամ հակառակը՝ դարձնել ալիքաձև և ստանալ թաց մազերի էֆեկտ, նույնիսկ ավելացնել մազերի ծավալը: Բացի այդ պրոֆեսիոնալ վարսահարդարները հաստատ գիտեն, թե ինչպես անել, որպեսզի չվնասեն ձեր մազերը տաք օդի հոսքից կամ գոֆրեից և գիտեն թե, որ մազերին ինչ պաշտպանիչ նյութեր քսեն:

Image

Կտրվածք

Մազերին անհրաժեշտ է վերաբերվել խնամքով: մազերի կտրվածքը կարող է փոխել ոչ միայն մարդու արտաքինը, այլ նաև նրա կյանքի որակը: Elite Care գեղեցկության սրահում բարձրակարգ մասնագետների շնորհիվ դուք կարող եք ունենալ գեղեցիկ, փայլուն և առողջ մազեր:

Image

Սանրվածք

Երկար խնամված մազերն ու սանրվածքները միշտ հիացրել են մարդկանց: Գեղեցիկ են համարվում հաստ, երկար, փայլուն և խնամված մազերը: Սովորաբար երկար մազերը տալիս են սանրվածքի ընտրության մեծ հնարավորություն, դրանք համապատասխանում են ցանկացած տեսակի դեմքի: Բացի այդ երկար մազերը ենթադրում են կանացիություն: Որպեսզի սանրվածքը ստանա շշմեցնող արդյունք, սանրվածքին կարելի է ավելացնել մի որևէ հետաքրքիր աքսեսուար: Հենց նրանց միջոցով է ստեղծվում գլամուրային կոչված ոճը: Նորաձևության աշխարհում գերժամանակակից աքսեսուարներ են համարվում` մազակալները, ժապավենները, ինչպես նաև բնական ծաղիկները: Մազակալն օգնում է տարբերվելու, լինելու գեղեցիկ և յուրօրինակ: Այն պետք է ընտրվի սանրվածքին համապատասխան, իսկ Ժապավենն այնքան գեղեցիկ է, որ նրա դեմ ժամանակն իրոք անզոր է: Մազերի համար նախատեսված ժապավենները յուրաքանչյուր ոճի տալիս են հեքիաթային տեսք: Շատ հետաքրքիր է փետուրով ժապավենը, որ հնարավորություն է տալիս դառնալու անկրկնելի: Իսկ օրինակ բնական ծաղիկների օգնությամբ կարելի է ստանալ ավելի նուրբ և ռոմանտիկ կերպար: Այս աքսեսուարներն անմոռանալի տպավորություն են թողնում և պարբերաբար կիրառվում են Elite Care գեղեցկության սրահում մազերի սանրվածքների ժամանակ:

Image

Ներկում

Կանայք սիրում են հաճախակի փոխել իրենց իմիջը, հատկապես մազերի գույնր, մանավանդ որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս դա անել առանց վնասելու մազերը: Մազերի գույնը պետք է ներդաշնակ լինի աչքերի կամ մաշկի գույնին: Օրինակ, բաց շագանակագույն աչքերի դեպքում հարմար են մանուշակագոյնի բոլոր երանգները, իսկ կապույտ կամ երկնագույն աչքերն ընդգծելու համար հարմար են պղնձագոյնն ու ոսկեգույնը: Ոճաբանները հաստատում են, որ օրինակ մոխրագույնն ավելի շատ հարմար է 18-21 տարեկան աղջիկներին: Մնացածներին այն մեծացնում է: Եթե ձեր տարիքը երեսունն անց է, ապա ձեզ "կերիտասարդացնեն" ոսկեգույնն ու պղնձագույնը: Մազերի ներկումը անչափ պատասխանատու գործ է: Նույնիսկ պրոֆեսիոնալ ներկերով մազերի վրա ցանկալի գույնը կամ երանգը ստանալը բավականին բարդ խնդիր է, եթե մասնագետները չունեն պրոֆեսիոնալ որակավորում: Բանն այն է, որ գոյություն ունի մազերի պիգմենտների ու նրանց որակի տարբերություններ, հետևաբար ներկի միևնույն երանգը կարող է տարբեր մազերի վրա տարբեր ազդեցություններ թողնել և մի դեպքում արդյունքը լինել գոհացուցիչ, մեկ այլ դեպքում` ոչ: Elite Care գեղեցկության սրահում Օգտագործելով բացառապես Wella ֆիրմայի բարձրակարգ ներկանյութեր, մեր մասնագետներին հաջողվում է ստանալ այն ցանկալի գույնը, որը դուք գերադասում եք: Այդ ներկերը, որպես կանոն, ամոնիակ չեն պարունակում և ավելի կայուն են, քան երանգավորող միջոցները, որոնք մոտ մեկ ամսից կորցնում են գույնը: Այդ ներկերի օգնությամբ կարելի է մազերին հաղորդել փայլ և վառ գույն: Մազերի գույնը թարմացնելու համար մենք կիրառում ենք մի շարք մեթոդներ, ինչպես նաև զանազան երանգավորող բալզամներ: Դրանց կազմի մեջ կան վիտամիններ, բուսական կերամիդներ, որոնք նաև բուժում և գեղեցիկ փայլ են հաղորդում մազերին: Այցելելով Elite Care գեղեցկության սրահ դուք կհամոզվեք, որ մեր մասնագետները իսկապես ունեն մեծ փորձ և պատվով են կատարում իրենց գործը:

Image

Հյուսք

Հյուսքը միշտ համարվել է երկար մազերով աղջիկների սիրելի սանրվածքը, քանի որ մազերը կարգի բերելու ամենաարագ եղանակն է: Չնայած դրան կա մի տեսակետ, թե իբր հյուսքը մանկապարտեզի և տարրական դասարանի երեխաների համար է միայն: Իսկ ավելի մեծ տարիքային խմբերի համար հազիվ թե այդ դասական ոճը հետաքրքիր լինի: Միանգամից նշենք, որ այդ տեսակետը չի համապատասխանում իրականությանը: Հյուսքը այսօր լիովին վերածնունդ է ապրում: Հիմնվելով դասականի վրա, ժամանակակից հյուսքը միտված է կանանց դարձնելու շատ ավելի մոդայիկ և գեղեցիկ, քան կարելի է պատկերացնել: Elite Care գեղեցկության սրահում հաջողությամբ կիրառվում են ֆրանսիական, աֆրիկական, հոլանդական հյուսքի մի շարք տեսակներ:

Image

Գանգրացում

Քիմիական գանգրացումը ուղիղ մազերի վերածումն է գանգուր մազերի՝ քիմիական նյութերի միջոցով: Օգտվելով այս եղանակից, կարելի է ստանալ թույլ կամ խիտ արտահայտված գանգուր մազեր: Քիմիական գանգրացումը հայտնագործել է Կարլ Նեսլերը 1906թ.: Այս մեթոդը նա առաջինը փորձարկել է իր կնոջ վրա: Ճիշտ է արդյունքը այնքան էլ գոհացուցիչ չի եղել, սակայն անցել է բավական երկար ժամանակ և գիտությունը այդ ընթացքում հսկայական առաջընթաց է ապրել: Ժամանակակից նյութերի միջոցով կարելի է հասնել ցանկալի արդյունքի հնարավորինս չվնասելով մազերը: Դեռ ավելին, շատ նյութեր իրենց մեջ պարունակում են մազերի համար օգտակար նյութեր և ամինոթթուներ, պրոտեիններ և այլն, որոնք առողջացնում են մազերը: Մեր մոտ Elite Care գեղեցկության սրահում օգտագործում են միայն Wella ֆիրմայի պրոֆեսիոնալ նյութերը և կիրառվում են կարճ, երկար և միջին մազերի պերմանենտային քիմիական գանգրացում:

Image

Մազերի լամինացիա

Մեր մոտ Elite Care գեղեցկության սրահում կատարվում է մազերի լամինացիա, որը վարսահարդարության մեջ նոր մեթոդ է: Ընդամենը մեկ պրոցեդուրայից հետո մազերը դառնում են մետաքսի նման հարթ ու փայլուն: Արդյունքը պահպանվում է մի քանի շաբաթ, նույնիսկ մի քանի ամիս: Տեխնոլոգիայի էությունը կայանում է նրանում, որ տեղի է ունենում մազերի իոնա-ցելյուլոզային թաղանթապատում, որի շնորհիվ մազերի մակերևույթը դառնում է ավելի հարթ, ձեռք են բերում ծավալ, ստանում՝ մետաքսյա ճկունություն և փայլ: Իսկ ներկելուց հետո մազերին քսվում է հատուկ նյութ, և նրանք ձեռք են բերում վառ գունային հագեցվածություն:

Image

Կերատինային ուղղում

Elite Care գեղեցկության սրահում իրականացվում է մազերի կերատինային ուղղում, որը բոլորովին վերջերս է կիրառվում վարսահարդարության մեջ: Սա մի պրոցեդուրա է, որը թույլ է տալիս ուղղել մազերը առանց քիմիական նյութերի: Մազերի գրագետ կերատինային ուղղումը նաև մազերի վերականգման և բուժական պրոցեդուրա է համարվում, քանի որ հեղուկ վիճակում գտնվող կերատինը ներթափանցելով մազի մեջ, զբաղեցնում է նրանում գտնվող դատարկ տարածությունը և փակում ճաքերը: Այնուհետև ջերմության ազդեցության տակ այն ձեռք է բերում ճկունություն և վերածվում մազի պաշտպանիչ շերտի: Մազերի կերատինային ուղղումը ունի մի շարք առավելություններ: Այն անվնաս է, մազերը շնչում են և ուշ կեղտոտվում, պահպանում են իրենց տեսքն ու ծավալը առանց ֆենի: Բացի այդ ուղղված մազերը շատ մոտ են մազերի բնական տեսքին: Կերատինային ուղղում ստացած մազերը կարելի է ենթարկել տարբեր մանիպուլյացիաների՝ լվանալ, բիգուդիոյով գանգրացնել, տալ տարբեր սանրվածքներ, ներկել և միլերովկա անել: Միակ թերությունը թերևս պրոցեդուրայի բարձր գինն է և կատարման դժվարությունը: