Elite care

cancel preloader

Ներարկումներ

Image

Մեզոթերապիա

Մեզոթերապիան ներարկումային երիտասարդացման մեթոդ է, որի նպատակն է անհրաժեշտ կետերում մաշկը սնուցել օգտակար վիտամիններով, հանքային նյութերով, ամինոթթուներով, նուկլեինաթթուներով։ Երիտասարդացնող ծրագրերի շրջանակում՝ մեզոթերապիայի ժամանակ, մաշկի մեջ ներարկում ենք հատուկ ընտրված մեզոկոկտեյլներ․ հատկապես ընտրվում են այն նյութերի կոկտեյլները, որոնք անհրաժեշտ են տվյալ այցելուի համար։ Առավելություններն են՝ ցավի բացակայություն, տարիքային սահմանափակումների բացակայություն, բարձր համատեղելիություն այլ էսթետիկ միջամտությունների հետ, կարճ վերականգնողական շրջան։ Ցուցումներն են՝ մաշկի չորություն, մաշկի տոնայնության կորուստ, լայնացած ծակոտիներով յուղոտ մաշկ, տարիքային և միմիկային գծերի առկայություն, աչքերի տակի մուգ շրջանակներ, աչքերի տակ ճարպագնդերի առկայություն։ Միջամտությունը կատարվում է ցավազրկող քսուքի օգնությամբ։ Մեկ այցի տևողությունն է 60 րոպե։ Տեսանելի և երկարաժամկետ արդյունքի համար խորհուրդ է տրվում 4-8 այցելություն՝ 7-10 օրը մեկ անգամ։ Իր բարենպաստ ազդեցության շնորհիվ մեզոթերապիան լայն տարածում է գտել նաև տրիխոլոգիայում՝ մազարմատների ամրացման և մազաթափության կանխարգելման մեջ։

Image

Բիոռևիտալիզացիա

Բիոռևիտալիզացիան ներարկումային պրոցեդուրա է, որն իրենից ներկայացնում է հիալուրոնաթթվի ներարկում բուն մաշկի մեջ՝ խորը խոնավացման նպատակով։ Օրգանիզմում առկա հիալուրոնաթթվի գլխավոր գործառույթը հյուսվածքներում ջրային բալանսի ապահովումն է։ Նրա նվազումը օրգանիզմում բերում է կնճիռների ձևավորման։ Պրոցեդուրայի ցուցումներն են՝ մաշկի առաձգականության նվազում, ջրազրկում, չորություն, մանր կնճիռների առկայություն, լայնացած ծակոտիներ և պիգմենտավորում։ Տարիքային ցուցումներ չկա, բայց հիմնականում պրոցեդուրան անում են 30-ին մոտ տարիքից։ Հակացուցումներն են՝ ցանկացած տիպի սուր վարաք, սրված հերպես, ուռուցքաբանական հիվանդություններ, աուտոիմուն հիվանդություններ, արյան ցածր մակարդելիություն։ Պրոցեդուրայից առաջ անցկացվում է խորհրդատվություն և կախված օրգանիզմի առանձնահատկություններից ընտրվում է հիալուրոնաթթվի ներարկման որոշակի տեխնիկա և նյութի տեսակ։ Ցանկալի արդյունքի հասնելու համար բժիշկը կարող է 3 պրոցեդուրաներից կախված կուրս առաջարկել։ Առաջին իսկ այցելությունից հետո մաշկը դառնում է ավելի հարթ ու փայլուն։ Արդյունքն ամրապնդելու համար անհրաժեշտ է պրոցեդուրան կրկնել տարին 1 անգամ։

Image

Բոտուլինոթերապիա

Բոտուլինոթերապիան էսթետիկ թերապիայի ամենատարածված պրոցեդուրաներից է։ Հետաքրքիր է, որ այս մեթոդիկան լայն տարածում է գտել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում։ Բոտուլոտոքսին կոչվող նյութի ազդեցության տակ դեմքի մկանները ժամանակավորապես թուլանում են և չեն կծկվում, ինչը բնական կերպով կանխում է դիմաշարժական մկանների առաջացումը։ Ցուցումներն են՝ միջհոնքային կնճիռներ, կնճիռներ աչքերի շուրջ՝ "սագի թաթիկներ", ճակատի հորիզոնական կնճիռներ։ Հակացուցումներն են՝ ուռուցքաբանական հիվանդություններ, հղիության և լակտացիայի շրջան, վարակիչ հիվանդություններ, դեմքի արտահայտված պտոզ՝ իջեցում, արյան հիվանդություններ, երիկամների, թոքերի և լյարդի քրոնիկ հիվանդություններ։ Պրոցեդուրայի առավելություններն են՝ արագ արդյունք, ոչ տրավմատիկ միջամտություն, վերականգնողական շրջանի բացակայություն։ Պրոցեդուրայի տևողությունը՝ 15-30 րոպե։ Արդյունքը՝ առաջին արդյունքը նկատելի է արդեն 2 շաբաթ անց, որոշ դեպքերում՝ 10 շաբաթ։ Կանխում է դեմքի ծերացումը։ Միջամտությունից հետո առաջին երեք ամսում դիմախաղը բացակայում է։ Լիարժեք վերականգնումը սովորաբար տեղի է ունենում 4-6 ամիս անց։ Միջամտությունից առաջ անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն։

Image

Ֆիլլեր

Ֆիլերները ներարկային նյութեր են հիալուրոնաթթվային հիմքով՝ մոտ 1մլ։ Նախատեսված են մաշկի թերությունները վերացնելու համար։ Առավելություններն են՝ չկա վերականգնողական շրջան, վայրկյանական և տևական ազդեցություն, չի պահանջում փոխել կյանքի սովորական ռիթմը, հարմար է մաշկի տարբեր տեսակների համար։ Հակացուցումներն են՝ հղիություն և լակտացիայի շրջան, բորբոքումներ դեմքի վրա և ներարկման գոտիներում, սիլիկոնային ֆիլլերների առկայություն, արյան շրջանառության խանգարում, աուտոիմունային հիվանդություններ։ Տևողությունը՝ 30-50 րոպե։ Ցավազրկում՝ ներարկումային ինֆիլտրացիոն կամ ապլիկացիոն մեթոդ։ Ազդեցության տևողությունը՝ մոտ 1 տարի։ Արդյունքը՝ շուրթերի ծավալի և ձևի, քիթ-շուրթային ծալքի շտկում, բերանի իջեցված անկյունների բարձրացում, տխրության կնճիռների վերացում։