Elite care

cancel preloader

Դիմահարդարում

Image

Հոնքերի ձևավորում

Հոնքերի ձևավորումը կարևոր դեր է խաղում դիմահարդարման մեջ: Այն էապես փոխում է դեմքի արտահայտությունը: Թե ինչպիսին կլինի այն` բարի, զարմացած, թե մռայլ, որոշվում է հոնքերի ձևով: Դիմահարդարներն ասում են, եթե ուզում եք փոխել արտաքինը առանց պլաստիկ վիրահատության, ապա շտկեք հոնքերի ձևը: Բացի այդ հոնքերը ունեն նաև պաշտպանական ֆունկցիա: Նրանք մեր աչքերը պաշտպանում են քրտինքից և փոշուց: Այդ պատճառով նրանց խնամքը դառնում է էլ ավելի կարևոր: Հոնքերի ձևավոևումը տարբեր ժամանակներում տարբեր են եղել: Օրինակ 40-ականներին նորաձև էին համարվում գծանման հոնքերը, ավելի ուշ` կամարաձև թելանման հոնքերը, այնուհետև խիտ լայն հոնքերը, 20-րդ դարի վերջին նորաձև դարձան բնական հոնքերը. դրանք ասես գծված պետք է լինեն, առանց դուրս ցցված մազիկների: Ընդ որում դրանց գույնը պետք է լինի մեկ-երկու երանգ ավելի բաց, քան մազերինը: Ընդհանրապես գեղեցիկ են համարվում այն հոնքերը, որոնք խնամված են և բնականին մոտ: Այդ առումով շատ կարևոր է, որպեսզի հոնքերի ձևավորման ժամանակ հաշվի առնվի տվյալ հաճախորդի դեմքի ձևը և նրա տարիքային առանձնահատկությունները: Հարկ է նշել, որ չնայած գոյություն ունեցող հոնքերի ձևավորման որոշակի ձևերի և դասակարգումների, այնուամենայնիվ դրական արդյունքը հիմնականում պայմանավորված է ոչ թե նորաձևությանը կուրորեն հետևելու հանգամանքով, այլ դիմահարդարի նկարչական ընդունակություններից, այդ բազմազան ձևերից տվյալ դեմքին համապատասխանը ընտրելու կարողությունից: Հոնքերը ամենօրյա խնամքի կարիք ունեն: Չմոռանաք հատկապես քնելուց առաջ դեմքը մաքրելիս մաքրել նաև հոնքերը: Օգտակար է նաև սանրել հոնքերը գլխի մազերի նման, բայց նախ մազերի ուղղությանը հակառակ, հետո` նրանց ուղղությամբ:

Image

Թարթիչների աճեցում

Թարթիչների աճեցում նշանակում է բնական թարթիչների երկարացում կամ ծավալի մեծացում արհեստական թարթիչների միջոցով: Աճեցրած թարթիչները յուրահատուկ գեղեցկություն են հաղորդում աչքերին և շատ պրակտիկ են այն իմաստով, որ անհրաժեշտություն չի լինում անընդհատ սևաներկ օգտագործելու, ինչպես նաև ամեն երեկո այն լվանալու, կամ անհանգստանալու անձրևոտ եղանակին: Աճեցման պրոցեդուրան կայանում է նրանում, որ Ձեր բնական թարթիչների հիմքին հատուկ սոսինձի միջոցով ամրացվում են արհեստական թարթիչներ, որոնք ըստ ձևի լինում են երեք տեսակի`կարճ /8 մմ/, միջին/10 մմ/ և երկար /12 մմ/: Նշենք, որ ավելի հաճախ օգտագործվում են միջին չափը, քանի որ դրանք ավելի բնական են երևում: Գոյություն ունի թարթիչների աճեցման երկու եղանակ` փնջային և այսպես կոչված ճապոնական մեթոդ: Սակայն ավելի հաճախ օգտագործվում է ճապոնական մեթոդը, երբ արհեստական թարթիչները առանձին առանձին է ամրացվում բնական թարթիչներին: Արհեստական թարթիչների կրելու տևողությունը գնահատվում է 2-3 ամիս, այն պայմանով, որ 2-3 շաբաթը մեկ անգամ կորեկցիայի անհրաժեշտություն է առաջանում: Արհեստական թարթիչները ըստ նյութի տեսակի լինում են արհեստական և բնական (օրինակ նորկայի մորթուց): Արհեստական պոլիէստերային նյութերը այնքան էլ ցանկալի չեն, քանի որ նրանց մեջ օգտագործվող նեյլոնե թելերը կարող են ալերգիայի պատճառ հանդիսանալ: Աճեցրած թարթիչների երկար պահպանումը պյմանավորված է նրանց գրագետ խնամքով և մի քանի կարևոր կանոնների պահպանումով: Կան նաև մի քանի հակացուցումներ, որոնց մասին մեր մասնագետները հանգամանորեն կտեղեկացնեն հաճախորդներին:

Image

Հոնքերի ներկում

Հոնքերի ճիշտ շտկումն ու ներկումը թարթիչների հետ միասին ներդաշնակություն են ձեռք բերում և յուրահատուկ գեղեցկություն հաղորդում կանանց: Ժամանակակից պատկերացմամբ հոնքերի ներկում նշանակում է մգացնել նրանց բնական գույնը քիմիական կամ բնական ներկերի միջոցով: Սա արվում է նրա համար, որ ավելի արտահայտիչ դարձվեն հոնքերը, պահպանելով նրա բնական տեսքը: Այդ պատճառով գույնի ճիշտ ընտրությունը շատ կարևոր է:Այն առաջին հերթին կախված է մաշկի և գլխի մազերի գույնից: Բնական երևալու համար հոնքերի գույնը պետք է լինի երկու տոն ավելի մուգ քան մազերի գույնն է: Մեր սալոնում հոնքերի ներկման պրոցեդուրան տևում է ընդամենը 10-15 րոպե, իսկ եթե հաճախորդը աաջին անգամ է անցնում պրոցեդուրան, ապա իրականացվում է նաև ալերգետիկ ռեակցիայի փոքրիկ թեստ, որից հետո նոր միայն սկսվում է ներկման պրոցեդուրան: Ներկման համար մեզ մոտ` Elite Care գեղեցկության սրահում օգտագործվում է միայն Estel Professional բրենդային ներկերը: Ի դեպ, ժամանակից շուտ ծերացած, կամ արևից գունատված հոնքերն ու թարթիչները շատ ավելի հուսալի է մգացնել կայուն ներկի կամ տատուաժի միջոցով:

Image

Թարթիչների ներկում

Թարթիչների պերմանենտային ներկումը թույլ է տալիս երկու շաբաթից մինչև մեկ ամիս թարթիչների գույնը պայծառ պահել: Գոյություն ունի մի հնացած տեսակետ, ըստ որի ներկի գույնը ընտրվում է թարթիչների բնական գույնից մեկ կամ երկու տոն ավելի մուգ: Սակայն պետք է ասել, որ կարելի է դրանք ներկել շագանակագույն, նույնիսկ տալ կապտականաչավուն երանգներ: Ժամանակակից ներկերը բավականին անվտանգ են և չեն վնասում թարթիչները:Դրանք նույնիսկ պարունակում են խոնավացնող և թարթիչները սնող էլեմենտներ: Այցելելով Elite Care գեղեցկության սրահ , դուք կստանաք թարթիչների բարձրորակ խնամք և անվնաս ներկում:

Image

Դիմահարդարում

Դիմահարդարում նշանակում է “զարդարիր ինքդ քեզ”, որը ֆրանսերենի make up բառի թարգմանությունն է: Այն իրականացվում է կոսմետիկ միջոցներով և կոչված է դեմքի գեղեցկությունն ընդգծելու կամ թերությունները թաքցնելու համար: Դիմահարդարումը դեմքի փոփոխման, հոգնածության և ժամանակի հետքերը սրբող մի յուրատեսակ արվեստ է: Դժվար է պատկերացնել ժամանակակից կնոջը առանց դիմահարդարման: Կնոջ արտաքին տեսքից մեծապես կախված է նրա հաջողությունները ոչ միայն անձնական կյանքում այլ նաև աշխատավայրում: Դիմահարդարման բացակայությունը կամ նրա չափից ավել վառ դրսևորումները, կարող են խանգարել կնոջ կարիերայի աճին: Գոյություն ունի դիմահարդարման երկու տեսակ` ամենօրյա կոսմետիկ և պրոֆեսիոնալ (ցուցադրություններ, նկարահանումներ, ֆոտոսեսիաներ և հատուկ երեկույթներ): Դիմահարդարման ամենօրյա կոսմետիկ տեսակը անհրաժեշտ է բոլորին` նախ և առաջ մաշկի խնամքի համար և երկրորդ` գեղեցիկ երևալու համար: Այն պետք է լինի պարզ և կոկիկ: Չափից ավելի ճչացող դիմահարդարումը աշխատավայրում կասկած կառաջացնի աշխատանքի նկատմամբ լուրջ վերաբերմունքի հանդեպ: Մարդիկ կմտածեն, որ նման կինն ավելի շատ ժամանակ և ուշադրություն է դարձնում իր արտաքինին, քան գործերին: Մյուսները կմտածեն, որ աշխատանքի է գալիս իրեն ցուցադրելու համար, իսկ տղամարդ գործընկերները վերջինս կվերագրեն թեթև վարքին: Elite Care գեղեցկության սրահը ամենի ինչ անում է, որպեսզի իր հաճախորդները գոհ մնան սպասարկման որակից: Դրա համար մենք օգտագործում ենք միմիայն եվրոպական բրենդային բարձրորակ դիմահարդարման պարագաներ և մեծ ուշադրություն ենք դարձնում մասնագետների պրոֆեսիոնալ գիտելիքների կատարելագործման վրա:

Image

Տատուաժ

Տատու բառը, որ նշանակում է նշան կամ նկար, ծնվել է Թահիթի կղզում: Տատուաժի արվեստին բավականին լավ տիրապետել են նաև հին եգիպտացիները, դա է վկայում մումիաների վրա հայտնաբերված տատուի հետքերը: Հին ժամանակներում տատուն խորհրդանշել է տվյալ ցեղի նշանը և նրանով դաջել են ցեղի բոլոր անդամներին: Տատուի միջոցով կարելի էր տարբերել, թե այդ մարդն ինչ մշակույթի է պատկանել: Բացի այդ տատուն նաև թալիսմանի դեր էր կատարում: Այս ամենին հակառակ Հին Հունաստանում և Հռոմում տատու անում էին ստրուկների և հանցագործների մարմիններին, նրանց մյուսներից տարբերելու համար: Ժամանակի ընթացքում տատուն կամաց-կամաց վերածվեց արվեստի և նորաձև երևալու միջոցի: Տատուաժի միջոցով կարելի է ընդգձել ցանկացած դեմք իր առանձնահատկություններով, դարձնելով այն առավել հմայիչ և խնամված: Նրա միջոցով կարելի է շտկել մաշկի ցանկացած վնասվածք, սպի, ինչպես նաև անհաջող կատարված պլաստիկ վիրաբուժությունից հետո մնացած հետքեր: Կախված մաշկի առանձնահատկություններից տատուաժը պահպանվում է մի քանի տարի: Մեզ մոտ` Elite Care գեղեցկության սրահում կատարվում է հոնքերի, աչքերի և շուրթերի տատուաժ, որի միջոցով շրթունքներին և հոնքերին կարելի է ոչ միայն անհրաժեշտ գույնը հաղորդել այլ նաև մեծացնել նրանց ծավալն անհրաժեշտ չափով և ստանալ Ձեր դիմագծերին համապատասխան ձև: Օրինակ հոնքերի տատուաժի անհրաժեշտություն է առաջանում, երբ դրանք նոսր են և հնարավոր չէ վերականգնել: Մեր մասնագետները կոգնեն Ձեզ ընտրել Ձեր դեմքի գույնին և տարիքին անհրաժեշտ պիգմենտ, որպեսզի այն չտարբերվի իրական գույնից: