Դարսոնվալիզացիա
Դարսոնվալիզացիան ֆիզիոթերապիայի մի տեսակ է, որը բարձր հաճախականության /110-400ԿՀց/ արագ մարող իմպուլսների ազդեցության շնորհիվ դրական ներգործություն է ունենում մարդու մաշկի, ենթամաշկի և մկանային հյուսվածքների վրա: Սարքում լարումը հասնում է հազարավոր Վոլտերի այն դեպքում, երբ հոսանքը ընդամենը միլիամպերների կարգի է: Նշենք, որ աշխատանքի ընթացքում փոքր քանակությամբ օզոն է արտադրվում այնպես ինչպես ամպրոպի ժամանակ, որը ինչպես հայտնի է մանրեասպան հատկությամբ է օժտված: Մեթոդը հայտնագործել է ֆրանսիացի ֆիզիկոս Արսեն Դարսոնվալը: Այն պաշտոնապես կիրառվել է ԽՍՀՄ տարածքում և լայն տարածում գտել ֆիզոթերապիայում: Տեղային դարսոնվալիզացիայի ժամանակ սարքից մարդու մարմնին հոսանքը հաղորդվում է ապակյա վակումային կոնդեսատոր-էլեկտրոդների միջոցով: Ըստ էության տեղի է ունենում էլեկտրական պարպում էլեկտրոդի և մաշկի միջև, որը բուժական մեծ ազդեցություն է ունենում մարդու վրա: Նախ և առաջ այն խթանում է արյան շրջանառությունը, կարգավորում արյունատար անոթների, մազանոթների և մկանների տոնուսը, կարգավորում է վեգետատիվ ներվային համակարգի ֆունկցիաները և նյութափոխանակությունը, իջեցնում է արտերիալ ճնշումը, օգնում բորբոքային պրոցեսների լավացմանը: Մեթոդը կիրառվում է նաև ժամանակակից կոսմետոլոգիայում: Օրինակ նախապես խթանելով մաշկի արյան շրջանառությունը, շատ էֆեկտիվ է ներծծվում նրա վրա քսած ցանկացած կրեմ, գել կամ մազ: Շատ էֆեկտիվ է նաև այն համատեղել մերսման հետ: Դարսոնվալիզացիան դարձնում է մաշկը ավելի առաձգական, ինչը կնճիռների և ցելյուլիտների դեմ պայքարի հիանալի մեթոդ է: Այն ամրացնում է մազարմատները: Դարսոնվալիզացիան ունի նաև հակացուցումներ: Այն չի կարելի կիրառել ուռուցքային հիվանդությունների, աթերոսկլերոզի և հիպերթոնիայի ծանր ստադիաների դեպքում, սրտի առիթմիայի, էպիլեպսիայի և հղիության դեպքում :