ELITE CARE
Գեղեցկության սրահ

Ծառայություններ

templatemo
Elite Care գեղեցկության սրահը սիրով Ձեզ է ներկայացնում իր ծառայությունները:
Ընտրելով ձախ մենյուի համապատասխան հրամանը, դուք կստանաք Ձեզ հետաքրքրող թեմայի մասին հակիրճ ինֆորմացիա:

Ֆեն

ֆեն Ֆենի միջոցով հնարավոր է ցանկացած կտրվածքին հաղորդել թարմ և նոր տեսք: Չնայած նրան, որ մեր ժամանակներում բոլորը շտապում են և ձգտում պարզության, այնուամենայնիվ տնային պայմաններում գործնականում հնարավոր չէ ստանալ այնպիս արդյունք ինչպիսին որ կարելի է ստանալ գեղեցկության սրահում: Դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ մեր ոճաբանները ֆենի ժամանակ օգտագործում են ամենատարբեր միջոցներ՝ սպրեյներ, մուս, ոսկեր, ֆիկսատոր, կոնդիցիոններ, կրեմներ, մազի տալկեր և այլն: Եվ երկրորդ՝ օգտագործում են զանազան տեխնիկական միջոցներ՝ ֆեն, դիֆուզոր, արդուկ, գոֆրե, բիգուդիներ և այլն. Նրանց միջոցով, օրինակ, հնարավոր է մազերը դարձնել իդեալական ուղիղ, հարթ և փայլուն կամ հակառակը՝ դարձնել ալիքաձև և ստանալ թաց մազերի էֆեկտ, նույնիսկ ավելացնել մազերի ծավալը: Բացի այդ պրոֆեսիոնալ վարսահարդարները հաստատ գիտեն, թե ինչպես անել, որպեսզի չվնասեն ձեր մազերը տաք օդի հոսքից կամ գոֆրեից և գիտեն թե, որ մազերին ինչ պաշտպանիչ նյութեր քսեն:

Կտրվածք

Մազերին անհրաժեշտ է վերաբերվել խնամքով: մազերի կտրվածքը կարող է փոխել ոչ միայն մարդու արտաքինը, այլ նաև նրա կյանքի որակը: Elite Care գեղեցկության սրահում բարձրակարգ մասնագետների շնորհիվ դուք կարող եք ունենալ գեղեցիկ, փայլուն և առողջ մազեր:

Սանրվածք

Երկար խնամված մազերն ու սանրվածքները միշտ հիացրել են մարդկանց: Գեղեցիկ են համարվում հաստ, երկար, փայլուն և խնամված մազերը: Սովորաբար երկար մազերը տալիս են սանրվածքի ընտրության մեծ հնարավորություն, դրանք համապատասխանում են ցանկացած տեսակի դեմքի: Բացի այդ երկար մազերը ենթադրում են կանացիություն: Որպեսզի սանրվածքը ստանա շշմեցնող արդյունք, սանրվածքին կարելի է ավելացնել մի որևէ հետաքրքիր աքսեսուար: Հենց նրանց միջոցով է ստեղծվում գլամուրային կոչված ոճը: Նորաձևության աշխարհում գերժամանակակից աքսեսուարներ են համարվում` մազակալները, ժապավենները, ինչպես նաև բնական ծաղիկները: Մազակալն օգնում է տարբերվելու, լինելու գեղեցիկ և յուրօրինակ: Այն պետք է ընտրվի սանրվածքին համապատասխան, իսկ Ժապավենն այնքան գեղեցիկ է, որ նրա դեմ ժամանակն իրոք անզոր է: Մազերի համար նախատեսված ժապավենները յուրաքանչյուր ոճի տալիս են հեքիաթային տեսք: Շատ հետաքրքիր է փետուրով ժապավենը, որ հնարավորություն է տալիս դառնալու անկրկնելի: Իսկ օրինակ բնական ծաղիկների օգնությամբ կարելի է ստանալ ավելի նուրբ և ռոմանտիկ կերպար: Այս աքսեսուարներն անմոռանալի տպավորություն են թողնում և պարբերաբար կիրառվում են Elite Care գեղեցկության սրահում մազերի սանրվածքների ժամանակ:

Ներկում

ներկում Կանայք սիրում են հաճախակի փոխել իրենց իմիջը, հատկապես մազերի գույնր, մանավանդ որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս դա անել առանց վնասելու մազերը: Մազերի գույնը պետք է ներդաշնակ լինի աչքերի կամ մաշկի գույնին: Օրինակ, բաց շագանակագույն աչքերի դեպքում հարմար են մանուշակագոյնի բոլոր երանգները, իսկ կապույտ կամ երկնագույն աչքերն ընդգծելու համար հարմար են պղնձագոյնն ու ոսկեգույնը: Ոճաբանները հաստատում են, որ օրինակ մոխրագույնն ավելի շատ հարմար է 18-21 տարեկան աղջիկներին: Մնացածներին այն մեծացնում է: Եթե ձեր տարիքը երեսունն անց է, ապա ձեզ "կերիտասարդացնեն" ոսկեգույնն ու պղնձագույնը: Մազերի ներկումը անչափ պատասխանատու գործ է: Նույնիսկ պրոֆեսիոնալ ներկերով մազերի վրա ցանկալի գույնը կամ երանգը ստանալը բավականին բարդ խնդիր է, եթե մասնագետները չունեն պրոֆեսիոնալ որակավորում: Բանն այն է, որ գոյություն ունի մազերի պիգմենտների ու նրանց որակի տարբերություններ, հետևաբար ներկի միևնույն երանգը կարող է տարբեր մազերի վրա տարբեր ազդեցություններ թողնել և մի դեպքում արդյունքը լինել գոհացուցիչ, մեկ այլ դեպքում` ոչ: Elite Care գեղեցկության սրահում Օգտագործելով բացառապես Wella ֆիրմայի բարձրակարգ ներկանյութեր, մեր մասնագետներին հաջողվում է ստանալ այն ցանկալի գույնը, որը դուք գերադասում եք: Այդ ներկերը, որպես կանոն, ամոնիակ չեն պարունակում և ավելի կայուն են, քան երանգավորող միջոցները, որոնք մոտ մեկ ամսից կորցնում են գույնը: Այդ ներկերի օգնությամբ կարելի է մազերին հաղորդել փայլ և վառ գույն: Մազերի գույնը թարմացնելու համար մենք կիրառում ենք մի շարք մեթոդներ, ինչպես նաև զանազան երանգավորող բալզամներ: Դրանց կազմի մեջ կան վիտամիններ, բուսական կերամիդներ, որոնք նաև բուժում և գեղեցիկ փայլ են հաղորդում մազերին: Այցելելով Elite Care գեղեցկության սրահ դուք կհամոզվեք, որ մեր մասնագետները իսկապես ունեն մեծ փորձ և պատվով են կատարում իրենց գործը:

Հյուսք

հյուսք Հյուսքը միշտ համարվել է երկար մազերով աղջիկների սիրելի սանրվածքը, քանի որ մազերը կարգի բերելու ամենաարագ եղանակն է: Չնայած դրան կա մի տեսակետ, թե իբր հյուսքը մանկապարտեզի և տարրական դասարանի երեխաների համար է միայն: Իսկ ավելի մեծ տարիքային խմբերի համար հազիվ թե այդ դասական ոճը հետաքրքիր լինի: Միանգամից նշենք, որ այդ տեսակետը չի համապատասխանում իրականությանը: Հյուսքը այսօր լիովին վերածնունդ է ապրում: Հիմնվելով դասականի վրա, ժամանակակից հյուսքը միտված է կանանց դարձնելու շատ ավելի մոդայիկ և գեղեցիկ, քան կարելի է պատկերացնել: Elite Care գեղեցկության սրահում հաջողությամբ կիրառվում են ֆրանսիական, աֆրիկական, հոլանդական հյուսքի մի շարք տեսակներ:

Քիմիական գանգրացում

գանգրացում Քիմիական գանգրացումը ուղիղ մազերի վերածումն է գանգուր մազերի՝ քիմիական նյութերի միջոցով: Օգտվելով այս եղանակից, կարելի է ստանալ թույլ կամ խիտ արտահայտված գանգուր մազեր: Քիմիական գանգրացումը հայտնագործել է Կարլ Նեսլերը 1906թ.: Այս մեթոդը նա առաջինը փորձարկել է իր կնոջ վրա: Ճիշտ է արդյունքը այնքան էլ գոհացուցիչ չի եղել, սակայն անցել է բավական երկար ժամանակ և գիտությունը այդ ընթացքում հսկայական առաջընթաց է ապրել: Ժամանակակից նյութերի միջոցով կարելի է հասնել ցանկալի արդյունքի հնարավորինս չվնասելով մազերը: Դեռ ավելին, շատ նյութեր իրենց մեջ պարունակում են մազերի համար օգտակար նյութեր և ամինոթթուներ, պրոտեիններ և այլն, որոնք առողջացնում են մազերը: Մեր մոտ Elite Care գեղեցկության սրահում օգտագործում են միայն Wella ֆիրմայի պրոֆեսիոնալ նյութերը և կիրառվում են կարճ, երկար և միջին մազերի պերմանենտային քիմիական գանգրացում:

Մազերի լամինացիա

լամինացիա Մեր մոտ Elite Care գեղեցկության սրահում կատարվում է մազերի լամինացիա, որը վարսահարդարության մեջ նոր մեթոդ է: Ընդամենը մեկ պրոցեդուրայից հետո մազերը դառնում են մետաքսի նման հարթ ու փայլուն: Արդյունքը պահպանվում է մի քանի շաբաթ, նույնիսկ մի քանի ամիս: Տեխնոլոգիայի էությունը կայանում է նրանում, որ տեղի է ունենում մազերի իոնա-ցելյուլոզային թաղանթապատում, որի շնորհիվ մազերի մակերևույթը դառնում է ավելի հարթ, ձեռք են բերում ծավալ, ստանում՝ մետաքսյա ճկունություն և փայլ: Իսկ ներկելուց հետո մազերին քսվում է հատուկ նյութ, և նրանք ձեռք են բերում վառ գունային հագեցվածություն:

Կերատինային ուղղում

լամինացիա Elite Care գեղեցկության սրահում իրականացվում է մազերի կերատինային ուղղում, որը բոլորովին վերջերս է կիրառվում վարսահարդարության մեջ: Սա մի պրոցեդուրա է, որը թույլ է տալիս ուղղել մազերը առանց քիմիական նյութերի: Մազերի գրագետ կերատինային ուղղումը նաև մազերի վերականգման և բուժական պրոցեդուրա է համարվում, քանի որ հեղուկ վիճակում գտնվող կերատինը ներթափանցելով մազի մեջ, զբաղեցնում է նրանում գտնվող դատարկ տարածությունը և փակում ճաքերը: Այնուհետև ջերմության ազդեցության տակ այն ձեռք է բերում ճկունություն և վերածվում մազի պաշտպանիչ շերտի: Մազերի կերատինային ուղղումը ունի մի շարք առավելություններ: Այն անվնաս է, մազերը շնչում են և ուշ կեղտոտվում, պահպանում են իրենց տեսքն ու ծավալը առանց ֆենի: Բացի այդ ուղղված մազերը շատ մոտ են մազերի բնական տեսքին: Կերատինային ուղղում ստացած մազերը կարելի է ենթարկել տարբեր մանիպուլյացիաների՝ լվանալ, բիգուդիոյով գանգրացնել, տալ տարբեր սանրվածքներ, ներկել և միլերովկա անել: Միակ թերությունը թերևս պրոցեդուրայի բարձր գինն է և կատարման դժվարությունը:

Հոնքերի ձևավորում

հոնքեր Հոնքերի ձևավորումը կարևոր դեր է խաղում դիմահարդարման մեջ: Այն էապես փոխում է դեմքի արտահայտությունը: Թե ինչպիսին կլինի այն` բարի, զարմացած, թե մռայլ, որոշվում է հոնքերի ձևով: Դիմահարդարներն ասում են, եթե ուզում եք փոխել արտաքինը առանց պլաստիկ վիրահատության, ապա շտկեք հոնքերի ձևը: Բացի այդ հոնքերը ունեն նաև պաշտպանական ֆունկցիա: Նրանք մեր աչքերը պաշտպանում են քրտինքից և փոշուց: Այդ պատճառով նրանց խնամքը դառնում է էլ ավելի կարևոր: Հոնքերի ձևավոևումը տարբեր ժամանակներում տարբեր են եղել: Օրինակ 40-ականներին նորաձև էին համարվում գծանման հոնքերը, ավելի ուշ` կամարաձև թելանման հոնքերը, այնուհետև խիտ լայն հոնքերը, 20-րդ դարի վերջին նորաձև դարձան բնական հոնքերը. դրանք ասես գծված պետք է լինեն, առանց դուրս ցցված մազիկների: Ընդ որում դրանց գույնը պետք է լինի մեկ-երկու երանգ ավելի բաց, քան մազերինը: Ընդհանրապես գեղեցիկ են համարվում այն հոնքերը, որոնք խնամված են և բնականին մոտ: Այդ առումով շատ կարևոր է, որպեսզի հոնքերի ձևավորման ժամանակ հաշվի առնվի տվյալ հաճախորդի դեմքի ձևը և նրա տարիքային առանձնահատկությունները: Հարկ է նշել, որ չնայած գոյություն ունեցող հոնքերի ձևավորման որոշակի ձևերի և դասակարգումների, այնուամենայնիվ դրական արդյունքը հիմնականում պայմանավորված է ոչ թե նորաձևությանը կուրորեն հետևելու հանգամանքով, այլ դիմահարդարի նկարչական ընդունակություններից, այդ բազմազան ձևերից տվյալ դեմքին համապատասխանը ընտրելու կարողությունից:
Հոնքերը ամենօրյա խնամքի կարիք ունեն: Չմոռանաք հատկապես քնելուց առաջ դեմքը մաքրելիս մաքրել նաև հոնքերը: Օգտակար է նաև սանրել հոնքերը գլխի մազերի նման, բայց նախ մազերի ուղղությանը հակառակ, հետո` նրանց ուղղությամբ:

Թարթիչների աճեցում

թարթիչների աճեցում Թարթիչների աճեցում նշանակում է բնական թարթիչների երկարացում կամ ծավալի մեծացում արհեստական թարթիչների միջոցով: Աճեցրած թարթիչները յուրահատուկ գեղեցկություն են հաղորդում աչքերին և շատ պրակտիկ են այն իմաստով, որ անհրաժեշտություն չի լինում անընդհատ սևաներկ օգտագործելու, ինչպես նաև ամեն երեկո այն լվանալու, կամ անհանգստանալու անձրևոտ եղանակին: Աճեցման պրոցեդուրան կայանում է նրանում, որ Ձեր բնական թարթիչների հիմքին հատուկ սոսինձի միջոցով ամրացվում են արհեստական թարթիչներ, որոնք ըստ ձևի լինում են երեք տեսակի`կարճ /8 մմ/, միջին/10 մմ/ և երկար /12 մմ/: Նշենք, որ ավելի հաճախ օգտագործվում են միջին չափը, քանի որ դրանք ավելի բնական են երևում: Գոյություն ունի թարթիչների աճեցման երկու եղանակ` փնջային և այսպես կոչված ճապոնական մեթոդ: Սակայն ավելի հաճախ օգտագործվում է ճապոնական մեթոդը, երբ արհեստական թարթիչները առանձին առանձին է ամրացվում բնական թարթիչներին: Արհեստական թարթիչների կրելու տևողությունը գնահատվում է 2-3 ամիս, այն պայմանով, որ 2-3 շաբաթը մեկ անգամ կորեկցիայի անհրաժեշտություն է առաջանում: Արհեստական թարթիչները ըստ նյութի տեսակի լինում են արհեստական և բնական (օրինակ նորկայի մորթուց): Արհեստական պոլիէստերային նյութերը այնքան էլ ցանկալի չեն, քանի որ նրանց մեջ օգտագործվող նեյլոնե թելերը կարող են ալերգիայի պատճառ հանդիսանալ: Աճեցրած թարթիչների երկար պահպանումը պյմանավորված է նրանց գրագետ խնամքով և մի քանի կարևոր կանոնների պահպանումով: Կան նաև մի քանի հակացուցումներ, որոնց մասին մեր մասնագետները հանգամանորեն կտեղեկացնեն հաճախորդներին:

Հոնքերի ներկում

հոնքերի ներկում Հոնքերի ճիշտ շտկումն ու ներկումը թարթիչների հետ միասին ներդաշնակություն են ձեռք բերում և յուրահատուկ գեղեցկություն հաղորդում կանանց: Ժամանակակից պատկերացմամբ հոնքերի ներկում նշանակում է մգացնել նրանց բնական գույնը քիմիական կամ բնական ներկերի միջոցով: Սա արվում է նրա համար, որ ավելի արտահայտիչ դարձվեն հոնքերը, պահպանելով նրա բնական տեսքը: Այդ պատճառով գույնի ճիշտ ընտրությունը շատ կարևոր է:Այն առաջին հերթին կախված է մաշկի և գլխի մազերի գույնից: Բնական երևալու համար հոնքերի գույնը պետք է լինի երկու տոն ավելի մուգ քան մազերի գույնն է: Մեր սալոնում հոնքերի ներկման պրոցեդուրան տևում է ընդամենը 10-15 րոպե, իսկ եթե հաճախորդը աաջին անգամ է անցնում պրոցեդուրան, ապա իրականացվում է նաև ալերգետիկ ռեակցիայի փոքրիկ թեստ, որից հետո նոր միայն սկսվում է ներկման պրոցեդուրան: Ներկման համար մեզ մոտ` Elite Care գեղեցկության սրահում օգտագործվում է միայն Estel Professional բրենդային ներկերը: Ի դեպ, ժամանակից շուտ ծերացած, կամ արևից գունատված հոնքերն ու թարթիչները շատ ավելի հուսալի է մգացնել կայուն ներկի կամ տատուաժի միջոցով:

Թարթիչների ներկում

թարթիչների ներկում Թարթիչների պերմանենտային ներկումը թույլ է տալիս երկու շաբաթից մինչև մեկ ամիս թարթիչների գույնը պայծառ պահել: Գոյություն ունի մի հնացած տեսակետ, ըստ որի ներկի գույնը ընտրվում է թարթիչների բնական գույնից մեկ կամ երկու տոն ավելի մուգ: Սակայն պետք է ասել, որ կարելի է դրանք ներկել շագանակագույն, նույնիսկ տալ կապտականաչավուն երանգներ: Ժամանակակից ներկերը բավականին անվտանգ են և չեն վնասում թարթիչները:Դրանք նույնիսկ պարունակում են խոնավացնող և թարթիչները սնող էլեմենտներ: Այցելելով Elite Care գեղեցկության սրահ , դուք կստանաք թարթիչների բարձրորակ խնամք և անվնաս ներկում:

Դիմահարդարում

make up Դիմահարդարում նշանակում է “զարդարիր ինքդ քեզ”, որը ֆրանսերենի make up բառի թարգմանությունն է: Այն իրականացվում է կոսմետիկ միջոցներով և կոչված է դեմքի գեղեցկությունն ընդգծելու կամ թերությունները թաքցնելու համար: Դիմահարդարումը դեմքի փոփոխման, հոգնածության և ժամանակի հետքերը սրբող մի յուրատեսակ արվեստ է: Դժվար է պատկերացնել ժամանակակից կնոջը առանց դիմահարդարման: Կնոջ արտաքին տեսքից մեծապես կախված է նրա հաջողությունները ոչ միայն անձնական կյանքում այլ նաև աշխատավայրում: Դիմահարդարման բացակայությունը կամ նրա չափից ավել վառ դրսևորումները, կարող են խանգարել կնոջ կարիերայի աճին: Գոյություն ունի դիմահարդարման երկու տեսակ` ամենօրյա կոսմետիկ և պրոֆեսիոնալ (ցուցադրություններ, նկարահանումներ, ֆոտոսեսիաներ և հատուկ երեկույթներ): Դիմահարդարման ամենօրյա կոսմետիկ տեսակը անհրաժեշտ է բոլորին` նախ և առաջ մաշկի խնամքի համար և երկրորդ` գեղեցիկ երևալու համար: Այն պետք է լինի պարզ և կոկիկ: Չափից ավելի ճչացող դիմահարդարումը աշխատավայրում կասկած կառաջացնի աշխատանքի նկատմամբ լուրջ վերաբերմունքի հանդեպ: Մարդիկ կմտածեն, որ նման կինն ավելի շատ ժամանակ և ուշադրություն է դարձնում իր արտաքինին, քան գործերին: Մյուսները կմտածեն, որ աշխատանքի է գալիս իրեն ցուցադրելու համար, իսկ տղամարդ գործընկերները վերջինս կվերագրեն թեթև վարքին: Elite Care գեղեցկության սրահը ամենի ինչ անում է, որպեսզի իր հաճախորդները գոհ մնան սպասարկման որակից: Դրա համար մենք օգտագործում ենք միմիայն եվրոպական բրենդային բարձրորակ դիմահարդարման պարագաներ և մեծ ուշադրություն ենք դարձնում մասնագետների պրոֆեսիոնալ գիտելիքների կատարելագործման վրա:

Տատուաժ

տատուՏատու բառը, որ նշանակում է նշան կամ նկար, ծնվել է Թահիթի կղզում: Տատուաժի արվեստին բավականին լավ տիրապետել են նաև հին եգիպտացիները, դա է վկայում մումիաների վրա հայտնաբերված տատուի հետքերը: Հին ժամանակներում տատուն խորհրդանշել է տվյալ ցեղի նշանը և նրանով դաջել են ցեղի բոլոր անդամներին: Տատուի միջոցով կարելի էր տարբերել, թե այդ մարդն ինչ մշակույթի է պատկանել: Բացի այդ տատուն նաև թալիսմանի դեր էր կատարում: Այս ամենին հակառակ Հին Հունաստանում և Հռոմում տատու անում էին ստրուկների և հանցագործների մարմիններին, նրանց մյուսներից տարբերելու համար: Ժամանակի ընթացքում տատուն կամաց-կամաց վերածվեց արվեստի և նորաձև երևալու միջոցի: Տատուաժի միջոցով կարելի է ընդգձել ցանկացած դեմք իր առանձնահատկություններով, դարձնելով այն առավել հմայիչ և խնամված: Նրա միջոցով կարելի է շտկել մաշկի ցանկացած վնասվածք, սպի, ինչպես նաև անհաջող կատարված պլաստիկ վիրաբուժությունից հետո մնացած հետքեր: Կախված մաշկի առանձնահատկություններից տատուաժը պահպանվում է մի քանի տարի: Մեզ մոտ` Elite Care գեղեցկության սրահում կատարվում է միայն հոնքերի և շուրթերի տատուաժ, որի միջոցով շրթունքներին և հոնքերին կարելի է ոչ միայն անհրաժեշտ գույնը հաղորդել այլ նաև մեծացնել նրանց ծավալն անհրաժեշտ չափով և ստանալ Ձեր դիմագծերին համապատասխան ձև: Օրինակ հոնքերի տատուաժի անհրաժեշտություն է առաջանում, երբ դրանք նոսր են և հնարավոր չէ վերականգնել: Մեր մասնագետները կոգնեն Ձեզ ընտրել Ձեր դեմքի գույնին և տարիքին անհրաժեշտ պիգմենտ, որպեսզի այն չտարբերվի իրական գույնից:

Դեմքի խնամք

դեմքի խնամք Elite Care գեղեցկության սրահում մեր այցելուները հնարավորություն կունենան օգտվելու դեմքի խնամքի ժամանակակից մեթոդներից և լուծելու մաշկի հետ կապված ամենատարբեր խնդիրներ՝ սկսած մաշկի անբավարար խոնավությունից մինչև տարիքային կնճիռներ: Ամենատարծված խնդիրներից է դեմքի չոր մաշկը, որը շատ զգայուն է շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ: Այն ճիշտ ու ամենօրյա խնամքի ավելի շատ կարիք ունի, քանի որ չոր մաշկը պատճառ է դառնում ժամանակից շուտ կնճիռների առաջացման: Դեմքի խնամքը «Նախեւառաջ, պետք է սկսել պիլինգից՝ մաշկի մակերեւույթից մեռած բջիջների հեռացումից, ինչը սովորաբար մաշկին չոր տեսք է տալիս։ Ապա պետք է մաշկը խոնավեցնել հատուկ քսուկների կամ սփրեյների օգնությամբ, որից հետո կարելի է մաշկին դիմակներ դնել: Մեր մոտ կիրառվում են իզրայելական Christina ֆիրմայի պրոֆեսիոնալ և տնային խնամքի միջոցներ:

Դեմքի մերսում

դեմքի մերսում Դեմքի կոսմետիկ մերսումը պահպանում է նրա մկանային համակարգը ձգված վիճակում, լավացնում է մաշկի գույնը, վերացնում նրա մեռած վերնահյուսվածքները, ուժեղացնում է արյան շրջանառությունը և նպաստում, որպեսզի թթվածինը ներթափանցելով ենթամաշկային մազանոթներ, այնտեղից դուրս բերի ածխաթթու գազը, դրանով իսկ թարմացնելով բջջիջները: Գոյություն ունի դեմքի դասական, վակումային, լիմֆոդրենաժային, կետային, ուլտրաձայնային, մոդելավորող և պլաստիկ մերսումներ: Դրանցից յուրաքանչյուրի կիրառումը կախված է կոնկրետ մարդու վիճակից և հանգամանքից: Չնայած դրանց տարբերություններին, այդ բոլոր տեսակները լուծում են մեկ ընդհանուր խնդիր՝ մաշկի երիտասարդացում և օրգանիզմի տոնուսի բարձրացում: Elite Care գեղեցկության սրահում կիրառվում է միայն դեմքի մերսման դասական մեթոդը, որը մաշկի թարմացման ամենատարածված եղանակն է: Խորհուրդ ենք տալիս օգտվելու այս ծառայությունից հատկապես այն բանից հետո, երբ դիմահարդարը ինչ-ինչ պրոցեդուրաներ է կատարել և աշխատել է դեմքի վրա: Մասնագետները խորհուրդ են տալիս հաճախակի կատարել դեմքի 3-5 րոպեանոց դեմքի մերսումներ կնճիռների հարթեցման և վերացման համար: Ցանկալի է նաև այն համատեղել դեմքի դիմակի հետ:

Պարանոցի մերսում

պարանոցի մերսում Գոյություն ունի պարանոցի կետային և կոսմետիկ մերսում: Կետային մերսման համար պահանջվում է մարդու անատոմիայի խորը իմացություն, քանի որ ազդելով պարանոցի ակտիվ կետերի վրա կարելի է կարգավորել օրգանիզմի մի շարք օրգանների ֆունկցիաները: Օրինակ կարելի է վերացնել օրգանիզմի լարվածությունը կամ գլխացավը: Մեզ մոտ՝ Elite Care գեղեցկության սրահում կատարվում է պարանոցի միայն կոսմետիկ մերսում: Ընդհանրապես կնոջ տարիքը մատնում են ոչ միայն դեմքն ու ձեռքերը այլ նաև պարանոցը: ԻՆչպես ծառի կոճղին, այնպես էլ պարանոցի վրա կարող են հայտնվել, այսպես կոչված, տարիների օղակներ: Հետևաբար պարանոցի ճիշտ կոսմետիկ մերսումը միտված է այդ խնդրի լուծմանը: Սակայն պետք է նշել, որ պարանոցի շրջանի մերսումը կարելի է շատ քիչ գեղեցկության սրահների վստահել: Բանն այն է, որ այդ հատվածում է գտնվում վահանաձև գեղձը, որը ինչպես հայտնի է շատ նուրբ օրգան է: Նրա վրա ճնշում գործադրել չի թույլատրվում, քանի որ ցանկացած ճնշում այդ գեղձի վրա նշանակում է նրա չափից ավել ակտիվացում: Հետևաբար անգրագետ մոտեցումը կարող է օրգանիզմին օգուտ բերելու փոխարեն մեծ վնաս պատճառել:

Գլխի մերսում

գլխի մերսում Եթե դուք արագ հոգնում եք, նյարդային եք, տառապում եք գլխացավերից և Ձեր մազերը դանդաղ են աճում, ապա գլխի մերսումը այն է, ինչը կազատի ձեզ բոլոր այդ պրոբլեմներից: Գլխի ճիշտ մերսումը դրական է ազդում ամբողջ օրգանիզմի վրա: Առաջին հերթին այն խթանում է արյան շրջանառությունը, որը թթվածին է մատակարարում գլխուղեղի բջիջներին և մազարմատներին, սնուցելով դրանք, ինչի արդյունքում մազերն ամրանում են և առողջանում: Բացի այդ գլխի մերսումը կարգավորում է քունը, լավացնում հիշողությունը, հանում է նյարդային լարվածությունը, ակտիվացնում իմունային համակարգը, ավելացնում աշխատունակությունը, կարգավորում արտերիալ ճնշումը, լավացնում տեսողությունն ու իջեցնում աչքի ճնշումը: Ճիշտ մերսման դեպքում ձեռքի շարժումները պետք է համուղղված լինեն արյան և ավիշի հոսքին, ինչպես նաև համընկնեն մազերի աճի ուղղությանը: Եվ նշենք, որ գլխի մերսման ժամանակ ակտիվանում է գլխամաշկի ճարպագեղձերը: Հետևաբար, որպեսզի մերսումից հետո մազերը ճարպոտ չմնան, խորհուրդ է տրվում նրանից մեկ ժամ անց մազերը լվանալ: Իսկ թե ինչու մեկ ժամ, ապա նշենք որ մերսումից հետո այդ գեղձերը մոտ 1 ժամ դեռ ճարպ են արտադրում: Գլխի մերսման համար կան որոշ հակացուցումներ. դրանք են մաշկի սնկային հիվանդությունները, գլխի վնասվածքները, բարձր ճնշումը, էկզեման և թարախային բորբոքումները:

Ռելաքս մերսում

Ռելաքս մերսումՄերսումը ժողովրդական բժշկության մեջ առաջացել է շատ վաղուց և համարվում է մի շարք հիվանդությունների պրոֆիլակտիկայի և բուժման միջոց: Դասական կամ ռելաքս մերսումը ունի բազմաթիվ դրական ազդեցութուններ օրգանիզմի վրա, մասնավորապես՝ մկանային լարվածության կտրուկ թուլացում և նյարդային համակարգի կարգավորում : Այն հրաշալի միջոց է սթրեսից ազատվելու համար: Elite Care գեղեցկության սրահի մասնագետները մերսման միջոցով կօգնեն ձեզ նաև մեղմելու հոդացավերը:

Հակացելյուլիտային մերսում

Հակացելյուլիտային մերսումԺամանակակից պատկերացմամբ ցելյուլիտը ենթամաշկային ճարպային մանրաթելերի կառուցվածքային փոփոխություններն են որովայնի և գոտկատեղի շրջանում: Սովորաբար այն համարվում է կանանց տարիքային պրոբլեմ, որը բազմաթիվ անհարմարություններ ու առողջական խնդիրներ է առաջացնում: Հակացելյուլիտային մերսումը համարվում է ցելյուլիտի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ, քանի որ այն խթանում է արյան միկրոշրջանառությունը: Նշենք, որ մերսման տևողությունը Elite Care գեղեցկության սրահում մոտավորապես կազմում է 30-40 րոպե, բացարձակապես անցավ է և անվնաս:

Ականջի օղակալում

ականջի օղակալում Ականջի օղակալումը /պիրսինգը/ գալիս է շատ հին ժամանակներից, ինչի մասին են վկայում մումիաների ուսումնասիրությունները: Ականջօղեր կրել են շումերները, հին եգիպտացիները և էլի շատ ու շատ հին ժողովուրդներ: Այսօր էլ այն լայն տարածում ունի և դժվար է պատկերացնել կանանց առանց ականջօղերի: ականջի օղակալում
Ընդհանրապես օղակալումը կատարվում է ականջի տարբեր մասերում, բայց մեզ մոտ՝ Elite Care գեղեցկության սրահում կատարվում է միայն նկարում նշված հատվածներում: Նշենք նաև, որ մենք առաջարկում ենք Studex ֆիրմայի ականջօղերի լայն ընտրանի:

Բիոէպիլյացիա

բիոէպիլյացիա Անցանկալի մազերի հեռացման բիոէպիլյացիայի մեթոդը կիրառվում էր դեռևս եգիպտական թագուհի Նե‎ֆերտիտիի ժամանակներից: Հին եգիպտացիները ամբոջ մարմինը ծածկում էին հատուկ քսուկով, որը չորանալուց հետո մազերի հետ միասին պոկում էին մազերի աճին հակառակ ուղղությամբ: Այժմ բիոէպիլյացիան կատարվում է մեղրամոմով: Չնայած նրան, որ բիոէպիլյացիան ցավոտ պրոցեդուրա է, այն շատ քիչ ժամանակ է պահանջում ի տարբերություն մյուս մեթոդների, պարզ է և գրեթե հակացուցումներ չունի: Այնուամենայնիվ պրոցեդուրան պահանջում է բավականին մեծ հմտություն, այլապես մաշկի վրա կապտուկներ կառաջանան: Elite Care գեղեցկության սրահում մազահեռացման պրոցեդուրան կատարվում է պրոֆեսիոնալ ոսկերով, որոնք թույլ են տալիս կատարելու ապահով բիոէպիլյացիա նույնիսկ մաշկի այնպիսի նուրբ հատվածներում՝ ինչպիսին թևատակերն են: Այս մեթոդի պարբերաբար կիրառումը բերում է նրան, որ վնասվում է մազի հենքը և մազերը կամաց–կամաց վերանում են:

Պարաֆինոթերապիա

պարաֆինոթերապիա Պարաֆինոթերապիան մաշկի համար շատ օգտակար պրոցեդուրա է: Այն լուծում է մի շարք մաշկային խնդիրներ: Նրա ազդեցությունը զգացվում է հենց առաջիկա րոպեներին: Պրոցեդուրայի էությունը կայանում է նրանում, որ մաշկի որևէ հատված պատվում է տաքացված պարաֆինով, ինչը նպաստում է նրա հարթեցմանը և ձգմանը: Այն հանգստացնում և խոնավացնում է մաշկը, վերականգնում էպիդերմիսը, վերացնում տոքսինները, խթանում է արյան շրջանառությունը: Պարաֆինոթերապիայում չեն օգտագործվում կոսմետիկ ներկեր: Մեզ մոտ՝ Elite Care գեղեցկության սրահում կիրառվում է միայն դեմքի և ձեռքերի պարաֆինոթերապիա:

ELOS SHR-էպիլյացիա

ELOS էպիլյացիա Elite Care գեղեցկության սրահը բացառիկ հնարավորություն է ընձեռում օգտվելու մազահեռացման նորագույն տեխնոլոգիայից` ELOS SHR էպիլյացիայից: Այն իրենից ներակայացնում է մի տեխնոլոգիա, որը հիմնված է օպտիկական և էլեկտրական իմպուլսների` IPL+RF միաժամանակյա ազդեցության վրա: Ի տարբերություն սովորական ELOS-ի, SHR-ը ավելի էֆեկտիվ է ազդում, քանի որ 1 վարկյանում մի քանի իմպուլսներ է ճառագայթվում, որոնց գումարային էներգիան ավելի մեծ է ստացվում։ Բացի այդ, SHR-ը ավելի անցավ է և անվնաս, քանի որ ճառագայթված մեկ իմպուլսի էներգիան համեմատած սովորական ELOS-ի հետ, ավելի փոքր է։
Սակայն կան որոշակի հիվանդություններ, որոնց դեպքում ELOS SHR-ը հակացուցված է: Ուստի Elite Care գեղեցկության սրահում նախքան պրոցեդուրայի նշանակումը հաճախորդի հետ հանգամանորեն կքնարկվի բոլոր այդ հնարավոր հակացուցումները` անցանկալի դեպքերից խուսափելու համար:

ELOS-երիտասարդացում

ELOS երիտասարդացումԱնկախ այն բանից, թե ինչպես է խնամվում մաշկը, գալիս է մի տարիք, երբ հարկ է լինում այն երիտասարդացնել: Elite Care գեղեցկության սրահում մաշկի երիտասարդեցման համար կիրառվող արդյունավետ մեթոդներից է ELOS-երիտասարդեցումը, որը հիմնված է լուսային և ռադիոհաճախականության ալիքների ճառագայթման միաժամանակյա ազդեցության վրա: Լուսային ալիքը թեթևակի տաքացնում է մաշկի վերին հյուսվածքները, ավելացնելով նրա հաղորդականությունը: Արդյունքում բուժական էլեկտրական էներգիան հնարավորություն է ստանում առանց վնասելու ներթափանցել մաշկի խորը հյուսվածքներ՝ ակտիվացնելով կոլագենի և էլաստինի առաջացման պրոցեսը: Ինչպես հայտնի է, մարդու մաշկի այդ երկու կարևորագույն սպիտակուցների քանակը տարիքի հետ զուգահեռ նվազում է, որի պատճառով մաշկը կորցնում է առաձգականությունը և ծերանում: Ահա թե ինչու է ELOS –տեխնոլոգիան, օգնելով վերականգնել այդ սպիտակուցների սինթեզման ինտենսիվությունը, նպաստում է մաշկի երիտասարդեցմանը:
Ստանդարտ կուրսը ներառում է 4-6 պրոցեդուրա: Ամեն պրոցեդուրայից հետո տրվում է 21-45 օր դադար:

Թերմոլիֆտինգ

ԹերմոլիֆտինգԹերմոլիֆտինգը իրենից ներկայացնում է մաշկի հյուսվածքների կրճատումը և ֆիբրոբլաստների ակտիվացումը նրա վրա ջերմային ազդեցության շնորհիվ: Դրան նպասում են արյան միկրոշրջանառությունը և նյութափոխանակությունը, ինպես նաև ծերացած բջիջների թարմացումը նորերով: Արտաքինից այն արտահայտվում է մաշկի ձգմամբ և կնճիռների հարթեցմամբ, հակացելյուլիտային ազդեցությամբ՝ ինչը կոսմետոլոգիայում ընդունված է անվանել երիտասարդեցում: Elite Care գեղեցկության սրահում իրականացվում է ինֆրակարմիր թերմոլիֆտինգ (IR), որը բնութագրվում է ինֆրակարմիր ալիքի մինչև 5 մմ ներթափանցմամբ և անվնաս ազդեցությամբ: Պրոցեուրան խորհուրդ է տրվում մինչև 35 տարեկանը ծերացող մաշկի համար: Այս տեխնոլոգիան տարբերվում է երիտասարդեցման մյուս տեխնոլոգիաներից առաջին հերթին նրանով, որ արդյունքը տեսանելի է 1-2 պրոցեդուրայից հետո: Ամբողջ կուրսը 3-5 պրոցեդուրա է, որից հետո բջիջների ռեգեներացիան և թարմացումը շարունակվում է 6 ամսվա ընթացքում և արդյունքը պահպանվում է 2 տարի: Սակայն պրոֆիլակտիկայի համար խորհուրդ է տրվում տարին 1-2 անգամ անցնել նշված պրոցեդուրան:

Միկրոդերմաբրազիա

image Elite Care գեղեցկության սրահում մեր այցելուները կարող են օգտվել միկրոդերմաբրազիայից և ունենալ գեղեցիկ մաշկ: Միկրոդերմաբրազիան մեխանիկական պիլինգի տեսակ է, որը կատարվում է հատուկ ապարատի միջոցով` ալմազային գլխիկների օգնությամբ: Վերջիններս, հպվելով մաշկին, նրանից հեռացնում են վերնամաշկի եղջերային շերտի մահացած բջիջները, որի արդյունքում բարելավվում է արյան շրջանառությունը, մաշկը դառնում է հարթ, նուրբ և էլաստիկ, իսկ 2-6 պրոցեդուրայից հետո նկատվում է մաշկի երիտասարդացում: Կիրառվում է տարիքային հիպերպիգմենտացիաների, մանր կնճիռների, սպիների, ստրիաների ժամանակ:

Կավիտացիա

imageկավիտացիան, այսօր հաճախ անվանում են «ոչ վիրաբուժական լիպոսակցիա», քանի որ այն համարվում է թերևս միակ ոչ վիրահատական միջամտությունը, որն անմիջականորեն ազդում է ճարպային հյուսվածքի վրա: Այն նաև ամենաարդյունավետ և անվտանգ եղանակներից է՝ ազատվելու ավելորդ քաշից: Արդյունքն ակնհայտ է առաջին իսկ պրոցեդուրայից հետո. մարմնի ծավալի մինչև 2-6 սմ նվազում։ Մեկ պրեցեդուրան տևում է 50-60 րոպե: Կավիտացիան հրաշալի միջոց է ազատվելու ավելորդ քաշից: Այն գրեթե լիպոսակցիա է, բայց առանց վիրահատական միջամտության: Կավիտացիան պրոցեդուրաների մի շարք է, որը չի պահանջում անեստեզիա, քանի որ գործնականում անցավ է: Նշենք նաև մի կարևոր հանգամանք. այն մարմնի վրա որևէ հետք չի թողնում: Սիրով հրավիրում ենք Elite Care գեղեցկության սրահ օգտվելու այս արդյունավետ պրոցեդուրայից:

Ուլտրաձայնային մաքրում

Ուլտրաձայնային մաքրում Դեմքի մաքրումը կոսմետոլոգիայի կարևորագույն պրոցեդուրաներից է, որի ընթացքում հեռացվում են մաշկի վրայի կորյակները, կոմեդոնները և մակերևութային այն ճարպերը, որոնք միջավայրի կենցաղային փոշու հետ միախառնվելով վնասում են մաշկը: Պրոցեդուրայից հետո մաշկը “շնչում” է և թարմ տեսք ստանում: Elite Care գեղեցկության սրահում դեմքի մաքրումը կատարվում է ուլտրաձայնային մեթոդով, որը ի տարբերություն մեխանիկականի, վակումայինի և քիմիականի ունի իր առավելությունները: Նախ դեմքի ուլտրաձայնային մաքրումը ցուցված է մաշկի բոլոր տեսակներին, ճարպոտ և պրոբլեմատիկ մաշկ ունեցողներին՝ ամիսը մեկ-երկու անգամ: Այն օգնում է հարթել հետևյալ պրոբլեմները՝ գերքրտնարտադրությունը, գերճարպարտադրությունը, դեմքի գունատությունը, լայնացած ծակոտիները, հիպերպիգմենտացիան կամ պիգմենտային հետքերը, դերմատիտը, հիպերկերատոզը (մաշկի չափից ավել թեպոտվելը) և մաշկի չորությունը: Իհարկե կան նաև հակացուցումներ, որոնց մասին մեր մասնագետները ձեզ կտեղեկացնեն:

Դարսոնվալիզացիա

դարսոնվալիզացիա Դարսոնվալիզացիան ֆիզիոթերապիայի մի տեսակ է, որը բարձր հաճախականության /110-400ԿՀց/ արագ մարող իմպուլսների ազդեցության շնորհիվ դրական ներգործություն է ունենում մարդու մաշկի, ենթամաշկի և մկանային հյուսվածքների վրա: Սարքում լարումը հասնում է հազարավոր Վոլտերի այն դեպքում, երբ հոսանքը ընդամենը միլիամպերների կարգի է: Նշենք, որ աշխատանքի ընթացքում փոքր քանակությամբ օզոն է արտադրվում այնպես ինչպես ամպրոպի ժամանակ, որը ինչպես հայտնի է մանրեասպան հատկությամբ է օժտված: Մեթոդը հայտնագործել է ֆրանսիացի ֆիզիկոս Արսեն Դարսոնվալը: Այն պաշտոնապես կիրառվել է ԽՍՀՄ տարածքում և լայն տարածում գտել ֆիզոթերապիայում: Տեղային դարսոնվալիզացիայի ժամանակ սարքից մարդու մարմնին հոսանքը հաղորդվում է ապակյա վակումային կոնդեսատոր-էլեկտրոդների միջոցով: Ըստ էության տեղի է ունենում էլեկտրական պարպում էլեկտրոդի և մաշկի միջև, որը բուժական մեծ ազդեցություն է ունենում մարդու վրա: Նախ և առաջ այն խթանում է արյան շրջանառությունը, կարգավորում արյունատար անոթների, մազանոթների և մկանների տոնուսը, կարգավորում է վեգետատիվ ներվային համակարգի ֆունկցիաները և նյութափոխանակությունը, իջեցնում է արտերիալ ճնշումը, օգնում բորբոքային պրոցեսների լավացմանը: Մեթոդը կիրառվում է նաև ժամանակակից կոսմետոլոգիայում: Օրինակ նախապես խթանելով մաշկի արյան շրջանառությունը, շատ էֆեկտիվ է ներծծվում նրա վրա քսած ցանկացած կրեմ, գել կամ մազ: Շատ էֆեկտիվ է նաև այն համատեղել մերսման հետ: Դարսոնվալիզացիան դարձնում է մաշկը ավելի առաձգական, ինչը կնճիռների և ցելյուլիտների դեմ պայքարի հիանալի մեթոդ է: Այն ամրացնում է մազարմատները: Դարսոնվալիզացիան ունի նաև հակացուցումներ: Այն չի կարելի կիրառել ուռուցքային հիվանդությունների, աթերոսկլերոզի և հիպերթոնիայի ծանր ստադիաների դեպքում, սրտի առիթմիայի, էպիլեպսիայի և հղիության դեպքում :

Էլեկտրոէպիլյացիա

էլեկտրոէպիլյացիաԷլեկտրոէպիլյացիան իրենից ներկայացնում է մազարմատի այրումը էլեկտրական հոսանքի էներգիայի ազդեցության միջոցով, որից հետո դադարում է մազի աճման պրոցեսը: Էլեկտրական հոսանքը հաղորդվում է հատուկ էլեկտրոդ-ասեղի միջոցով, որը նախապես մտցվում է մաշկի մեջ 1-5 մմ խորությամբ մոտ 1.5 վրկ տևողությամբ: Անցանկալի մազերից ազատվելու ներկայումս գոյություն ունեցող մեթոդներից էլեկտրոէպիլյացիան թերևս ամենահուսալիներից է, եթե ոչ ամենահուսալին: Այն մեծ էֆեկտիվությամբ վերացնում է բոլոր տեսակի և գույնի մազերը անկախ մաշկի տեսակից: Սակայն այս հիմնական առավելության կողքին այն ունի մի քանի թերություններ համեմատած օրինակ ֆոտոէպիլյացիայի հետ: Նախ նշենք, որ այն բավականին ցավոտ է: Այդ պատճառով հաճախ կատարվում է ցավազրկում: Երկրորդ թերությունն այն է, որ էլեկտրոէպիլյացիայից հետո մաշկը գրգռվում է և կարմրում, որի վերականգման համար որոշ ժամանակ է պահանջվում: Երրորդ թերությունը պահանջվող երկար ժամանակն է: Եվ վերջինը` Էլեկտրոէպիլյացիայի ցանկալի արդյունքը ամենաշատն է կախված կոսմետոլոգի որակավորումից և մասնագիտական հմտություններից: Այցելելով Elite Care գեղեցկության սրահ, դուք իսկապես կհամոզվեք մեր մասնագետի փայլուն աշխատանքի և արդյունավետ մեջ:

Եղունգների մաքրում

եղունգների մաքրում Գոյություն ունեն եղունգների մաքրման 5-ից ավելի տեսակներ: Elite Care գեղեցկության սրահում կիրառվում են ստորև ներկայացված տեսակները:
Դասական կամ թաց տեսակը հիմնված է կտրող գործիքներով ձեռքի մատների կուտիկուլայի հեռացման վրա, նախորոք այն թրջելով: Սա խորհուրդ է տրվում կուտիկուլայի գերաճի կամ եղունգներին սերտաճած լինելու դեպքում:
Ապարատային կամ չոր մաքրման ժամանակ չի օգտագործվում կտրող գործիքներ: Կուտիկուլան հեռացվում է բացառապես ապարատով: Բացի այդ մշակվում է մատների կոշտացած մասերը: Այս տեսակը խորհուրդ է տրվում հատկապես շաքարային դիաբետով տառապողներին, քանի որ ավելի անվտանգ է:
Կոմբինացված մաքրումը իրենից ներկայացնում է մատնահարդարում կտրող գործիքների և ապարատի օգնությամբ, որը կիրառվում է ավելի բարդ կուտիկուլայի և կուշտուկների առկայության դեպքում:
Եվրոպական մաքրման ժամանակ կուտիկուլան չի հեռացվում, այլ հետ է հրվում հատուկ փայտիկով և ռեմուվների օգնությամբ:

Եղունգների սերտաճեցում

եղունգների սերտաճեցում Ձեռքերի գեղեցիկ և անթերի տեսքը հիմնականում պայմանավորված է եղունգների արհեստավարժորեն կատարված լաքով և նրանց սերտաճեցումով: Եղունգների սերտաճեցում նշանակում է արհեստականորեն մեծացնել եղունգների երկարությունը բնական եղունգների դեֆեկտները վերացնելու նպատակով: Այս տեխնոլոգիան հայտնագործվել է անցած դարի 60-ական թվականներին ատամնաբույժ Հենրի Ռիի կողմից: Եղունգների սերտաճեցման առավելություններից կարելի է նշել ճկունությունը, հավասարությունը, բնական եղունգների պաշտպանումը վնասումից և վերջապես գեղեցկությունը, իսկ թերություններից՝ մշտական ուղղման անհրաժեշտությունը: Եղունգների սերտաճեցման ժամանակ նրանքն չվնասելու համար հարկավոր է պարտադիր կիրառել բարձրորակ նյութեր և լաքեր: Elite Care գեղեցկության սրահը երաշխավորում է մեր կողմից կատարված եղունգների սերտաճեցման երկարաժամյա պահպանումը: Մեր մոտ այն կատարվում է գելի կամ ակրիլի օգնությամբ: Գունային երանգների ընտրությունը և ձևավորումը կատարվում է հաճախորդի ցանկությամբ և ըստ հարդարման նպատակի: Ենթակա է կորեկցիայի 1.5 ամսից:

Ձեռքերի մերսում

ձեռքերի մերսում Ձեռքերին կատարյալ տեսք հաղորդելու համար հարկավոր է հաճախակի կատարել մերսումներ: Խորհուրդ է տրվում ամեն անգամ մատնահարդարին այցելելիս ձեռքերի մերսում ընդունել, քանի որ այն զգալիորեն բարելավում է արյան շրջանառությունը, նպաստում մաշկի խորը շերտերի խոնավության պահպանմանը և բարձրացնում ինքնազգացողությունը: Ձեռքի վրա են գտնվում մի շարք նյարդային հանգույցներ, հետևաբար կատարվող ճիշտ մերսումը առողջացնում է մի շարք հիվանդ օրգաններ: Elite Care գեղեցկության սրահում օգտագործվող օգտակար կրեմների, գելերի և նյութերի հաճելի բույրը կրկնակի հաճույք կպատճառեն հաճախորդին և համատեղելով մյուս կոսմետիկական միջոցների հետ արդյունավետ կերպով կօգնեն կանխելու ժամանակից շուտ մաշկի ծերացումը:

Շելլաք

Շելլաք Շելլաքը մանիկյուրի հատուկ տեսակ է, որը պահպանում է իր գույնը, չի մաքրվում մոտ 2 շաբաթ և ստեղծելով պաշտպանիչ թաղանթ նպաստում է նաև եղունգների ամրացմանը: Շելլաքը համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին՝ հարմար է օգտագործելիս, շատ կայուն է և անվնաս, քանի որ նրա բաղադրության մեջ չկան վնասակար քիմիական միացություններ: Շելլաքը ըստ էության հիբրիթային ծածկող նյութ է, որը ներառում է պրոֆեսիոնալ լաքերի և ժամանակակից մոդելավորող գելերի լավագույն հատկությունները: Բացի այդ այն էլաստիկ է ինչպես բնական եղունգները: Շելլաքը կիրառվում է ինչպես բնական, այնպես էլ սերտաճեցած եղունգների վրա: Այն կիրառվում է նաև պեդիկյուրի ժամանակ: Իսկ ինչ վերաբերվում է գույների ընտրությանը, ապա պետք է ասել, որ Elite Care գեղեցկության սրահում առկա է շելլաքի վառ գույներից մինչև նուրբ երանգները: Խորհուրդ է տրվում բարակ, կոտրվող և շերտավորվող եղունգների դեպքում:

Եղունգների ամրացում

ԱմրացումԳոյություն ունի եղունգների ամրացման երկու տեսակ՝ ակրիլով և գելով, որոնք երկուսն էլ կիրառվում են Elite Care գեղեցկության սրահում:
Ակրիլով ամրացումը կիրառվում է հատկապես կոտրվող եղունգների դեպքում, որի ժամանակ բնական եղունգը ամրանում է ակրիլային պոլիմերի օգնությամբ և այն կորեկցիայի է ենթակա մեկ ամսից:
Գելով ամրացումը կատարվում է չոր գելերի կամ բիոգելերի միջոցով: Բնական եղունգը ամրանում և երկարում է: Ենթակա է կորեկցիայի մեկ ամսից:

Պեդիկյուր

Պեդիկյուր Պեդիկյուր բառը լատիներեն նշանակում է ոտքերի խնամք: Նախկինում այս ծառայությունից օգտվել են հիմնականում բարձրաստիճան մարդիք, իսկ այսօր այն մատչելի է բոլորին: Հաճախ կանայք դժվարանում են ինքնուրույն և ճիշտ խնամել իրենց եղունգները, ինչի համար խորհուրդ ենք տալիս դիմել Elite Care գեղեցկության սրահի մեր արհեստավարժ մասնագետներին: Բարձրակրունկ կոշիկները, սինթետիկ գուլպաները, զուգագուլպաները, անհարմար և նեղ կոշիկները առաջացնում են կրունկների համար զանազան խնդիրներ, ինչպիսիք են օրինակ քրտնածությունը, ճաքերը և կոշտուկները: Ոտքերի հետ կապված որոշ խնդիրներ բուժվում են պրոֆեսիոնալ խնամքով: Այնպես որ պեդիկյուրը ոչ միայն գեղեցկանալու միջոց է այլ նաև թերապեվտիկ պրակտիկա, որն անհրաժեշտ է հիգիենայի ցանկացած էլեմենտի նման, և լուրջ մոտեցում է պահանջում: Գոյություն ունեն պեդիկյուրի մի քանի տեսակներ՝ դասական, եվրոպական/ֆրանսիական/, SPA և ապարատային պեդիկյուր: Մեր մոտ կատարվում է դասական, եվրոպական և ապարատային պեդիկյուր:

Մանիկյուր

Մանիկյուր Լատիներենից մանիկյուր բառը թարգմանվում է ձեռք՝ manus և խնամք`cura, հետևաբար դասական պատկերացմամբ այն ենթադրում է ամբողջ ձեռքի խնամք՝ սկսած եղունգների խնամքից մինչև ձեռքի մերսում: Սակայն այսօր մանիկյուրը մի փոքր ավելի նեղ հասկացության է վերածվել: Օրինակ մեր մոտ՝ Elite Care գեղեցկության սրահում մանիկյուր ծառայության տակ ենթադրվում է միայն եղունգների մաքրում, մշակում և լաքապատում: Սա իրենից ներկայացնում է ներկայիս դասական մանիկյուրը:
Ինչպես մնացած ծառայությունները, մանիկյուրը ևս պահանջում է հիգենիայի կանոնների խիստ պահպանում գործիքներից փոխանցվող ինֆեկցիոն և սնկային հիվանդություններից խուսափելու համար:

Ֆիտոտակառ

ՖիտոթերապիաՄայրին մշտադալար, կեչիների դասին պատկանող փշատերև ծառ է: Ներկայումս աշխարհում մայրու անտառներ շատ քիչ են մնացել: Այնտեղ, որտեղ մայրու անտառներ են, մթնոլորտը մշտապես հագեցած է թթվածնով, օգտակար ֆիտոցիդներով և իոններով: Մայրու անտառները ողջ աշխարհում համարվում են հանգստի լավագույն գոտիները: Ֆիտոցիդները ունեն հակամիկրոբային հատկություն և մայրու անտառներում գործնականում օդը կարելի է համարել ստերիլ, քանի որ մանրեների քանակը մոտ երեք անգամ պակաս է բժշկագիտությամբ սահմանված նորմայից: Դա է պատճառը, որ մայրին աճեցվում է այգիներում ոչ միայն դեկորացիայի համար, այլ նաև օդի սանիտարական մաքրման համար: Նույն այդ պատճառով ՍՊԱ-սրահների համար նախատեսված ֆիտոտակառները պատրաստվում են մայրու փայտից: Նրանում բուժական պրոցեդուրան ուղեկցվում է հակավիրուսային, հակամանրեային և քրտնաբեր ազդեցությամբ: Այն կանգնեցնում է բորբոքային պրոցեսները, ամրացնում օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները, խթանում արյան շրջանառությունն ու քրտնարտադրությունը, նպաստում ճարպաթելերի տրոհմանը, փոքր վերքերի վերականգմանը, շնչառության և ինքնազգացողության լավացմանը, արագացնում նյութափոխանակությունը և նորմալացնում նյարդային համակարգը: Ֆիտոտակառը շատ արդյունավետ միջոց է սիրտ-անոթային, հոդային, մաշկային, նյարդային, իմունային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների բուժման համար: Այն հիանալի միջոց է ազատվելու խրոնիկ հոգնածությունից: Եվ վերջում նշենք, որ այն գրեթե չունի հակացուցումներ:
 
free flash website

Նորություններ

Նվեր քարտերի տրամադրում
Elite Care գեղեցկության սրահում դուք կարող եք գնել 5000,10000,15000 և 20000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր և նվիրել ձեր մտերիմներին: Նշված գումարին համապատասխան որևէ ծառայությունից կամ ծառայություններից օգտվելու համար նախապես ներկայացնել նվեր-քարտը:

Վաճառք

Christina ֆիրմային նյութերի վաճառք
Christina
Elite Care գեղեցկության սրահում առաջարկվում են իզրայելական Christina ֆիրմայի պրոֆեսիոնալ և տնային խնամքի միջոցներ: